Լեյլի (Լեյլի Սամվելի Եփրիկյան) (նոյեմբերի 6, 1942(1942-11-06), Ղաուրմա, Նինոծմինդայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աշուղ։

Լեյլի
Ծնվել էնոյեմբերի 6, 1942(1942-11-06) (81 տարեկան)
Ղաուրմա, Նինոծմինդայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունաշուղ
Գործիքներդափ
ԿրթությունՎՊՀ

Կենսագրություն խմբագրել

Լեյլի Եփրիկյանը ծնվել է Վրաստանի Բոգդանովկայի շրջանի Ղաուրմա գյուղում, 1942 թվականի նոյեմբերի 6-ին։ Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1964 թվականին տեղափոխվել է Հայաստան[1]։ Ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը, դասավանդել է դպրոցում, միաժամանակ եղել «Ջավախք» երգի-պարի անսամբլի ղեկավարը։ 1998 թվականին ընդունվել է Ջիվանու անվան աշուղական դպրոցը։

2003 թվականին «Սայաթ-Նովա» մշակութային կենտրոնի և Հայ աշուղների միության կողմից Լեյլի Եփրիկյանին շնորհվել է վարպետ աշուղի կոչում։

Մոտ 4000 բանաստեղծության և 500-ից ավելի աշուղական երգի հեղինակ է՝ «Խաս բաղի մեջ», «Ով բախտ անարդար», «Արի ղարիբ ջան», «Եղնիկ յար», «Նաիրուհի», «Կարոտի թևով», «Ջավախքը իմ երգն է»։

Նվագում է դափ։

Աշուղական երգի «Սայաթ-Նովա» փառատոնի մրցանակակիր է։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի վեց զավակ, 2004 թվականին աշուղի կոչում է շնորհվել նաև Լեյլիի քրոջը՝ Զարուհի Եփրիկյանին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։