Լեյլա Սֆեզ

հրեա-թունիսցի երգչուհի-երգահան

Լեյլա Սֆեզ (ֆր.՝ Leïla Sfez, 1874, Թունիս - 1944), հրեա-թունիսցի երգչուհի-երգահան, որը 1920-ական թվականներին Թունիսում հայտնի էր որպես Café-chantant (երգող սրճարան) կատարող։ Հանդես է եկել ma'luf և charqui ժանրերում[1][2]։

Լեյլա Սֆեզ
Բնօրինակ անունարաբ․՝ ليلى سفاز‎‎
Ծնվել է1874
Թունիս
Երկիր Beylik of Tunis և  Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատ
Մահացել է1944
Մասնագիտություներգչուհի և կոմպոզիտոր
Գործիքներվոկալ

Կենսագրություն խմբագրել

Լեյլա Սֆեզը ծնվել է 1874 թվականին հրեա-թունիսցիների ընտանիքում։ Հայտնի երգչուհի է դարձել երգելով դասական անդալուսյան ոճով երգեր Թունիսի Բաբ Սուիկա թաղամասի համերգասրահում։ Կատարել է ինչպես տարբեր հեղինակների ստեղծագործություններ, այնպես էլ իր հեղինակած երգերը։ Իր երաժշտական ոճի մեջ է ներգրավել նաև զարմուհուն՝ Հաբիբա Մեսիկային։ Նրան սովորեցրել է երգել և դաշնամուր նվագել[2]։

Սֆեզի երաժշտությունն առաջին անգամ ձայնագրվել է 1910 թվականին Gramophone Company-ի կողմից, որը Թունիսում ձայնագրում էր հրեա կին վոկալիստների։ Նրանց ձայնադարանը Սֆեզին ներկայացնում է ma'luf և Մերձավոր Արևելքի երաժշտական կատարումներով[3]։ 1929 թվականին Pathé Records-ը ձայնագրել է Սֆեզի երգերը, այդ թվում` "Hbibi ghab", "Jani el marsoul" և "Emta narja fik"[2]:

Ժամանակի ընթացքում Chemmâma քույրերը դարձել են ավելի հայտնի, Սֆեզը թողել է բեմական գործունեությունը, ավելի շատ ժամանակ տրամադրել զարմուհու՝ Հաբիբա Մսիկայի հետ պարապելու համար, որը նույնպես մեծ ճանաչման է հասել[4]։ Ժամանակի այլ հայտնի հրեա երգչուհիներից էին Բանատ Չամաման և Չեյխ Էլաֆրիտը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Allagui, Abdelkirm (2016). Juifs et musulmans en Tunisie: Des origines à nos jours. Tallandier. էջեր 82–. ISBN 979-10-210-2079-5.
  2. 2,0 2,1 2,2 Ameskane, Mohamed (2012 թ․ դեկտեմբերի 27). «Chanson judéo-arabe» (French). Maghress: Albayane.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Jones, Alyson E. (2010). «Playing out: Women instrumentalists and women's ensembles in contemporary Tunisia» (PDF). University of Michigan. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  4. Garfi, Mohamed (2009). Musique et spectacle: Le théâtre lyrique arabe - Esquisse d'un itinéraire (1847-1975). Editions L'Harmattan. էջ 99. ISBN 978-2-296-21597-9.
  5. Ehrlich, Mark Avrum (2009). Encyclopedia of the Jewish Diaspora: Origins, Experiences, and Culture. ABC-CLIO. էջեր 512–. ISBN 978-1-85109-873-6.