«Լեդի Ջեյն» (անգլ.՝ Lady Jane), 1986 թվականի պատմական դրաման, ռեժիսոր` Նան Թրևոր։

Լեդի Ջեյն
անգլ.՝ Lady Jane
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
Թվական1986
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹրևոր Նան[1][2]
ՊրոդյուսերՓիթեր Սնել
Սցենարի հեղինակԴևիդ Էդգար
ԴերակատարներՀելենա Բոնեմ Քարթեր[2][3], Քերի Էլվես[2][3], Պատրիկ Ստյուարտ[3], Ջեյն Լափոթեյր[3], Մայքլ Հորդերն[3], Սառա Քեսթելման[3], Ջոս Էքլենդ[3], Իեն Հոգ[3], Ռիչարդ Ջոնսոն[3], Փիփ Տոռենս[3], Գայ Հենրի[3], Քերոլ Հեյման[3], Ջոն Վուդ, Ջիլ Բենեթ, Լի Մոնթեգյու, Ռիչարդ Վերնոն, Ադել Անդերսոն, Մաթյու Գինես, Ուիլյամ Մորգան Շեփարդ, Ուորեն Շեյր և Ջոն Էբոթ
ՕպերատորԴուգլաս Սլոքոմբ
ԵրաժշտությունՍթիվեն Օլիվեր
ՄոնտաժԷնն Վ. Քոութս
Պատմվածքի վայրԼոնդոն
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն141 րոպե և 139 րոպե

Սյուժե

խմբագրել

Ֆիլմը հիմնված է Հենրի 8-րդի թոռնուհի Լեդի Ջեյն Գրեյի կյանքի իրական իրադարձությունների վրա։

Հենրի 8-րդ Թյուդորի մահից հետո նրա որդին` Էդուարդ 6-րդը, որը կայուն բողոքական էր, դարձել է Անգլիայի թագավոր։ Գրեյների ընտանիքը, որը բարեկամական կապի մեջ էր Թյուդորների հետ, երազում է, որ Էդուարդը շուտով ամուսնանա իրենց ավագ դստեր՝ Լեդի Ջեյնի հետ։ Բայց մահվան շեմին գտնվող երիտասարդ թագավորը և զորավոր Ջոն Դադլին ՝ Գաղտնի խորհրդի ղեկավարը, Գրեյներին առաջարկում են այլ ծրագիր։ Ջեյնը պետք է ամուսնանա Գիլդֆորդի` Ջոն Դադլիի որդու հետ։ Նա անգլիական գահի ժառանգներից մեկն է, և Էդուարդի մահից հետո կարող է դառնալ թագուհի ՝ դրանով իսկ թույլ չտալով կաթոլիկ արքայադուստր Մարիա Տյուդորը իշխանության գալ։ Եվ քանի որ ապագա ամուսինները երիտասարդ և անփորձ են, թագավորությունը ղեկավարելու են Ջոն Դադլին և Գրեյ զույգերը։

Չնայած սպառնալիքներին և ծեծին, Ջեյնը դիմադրում է առաջիկա ամուսնությանը, բայց Էդուարդը համոզում է նրան զիջել։ Շքեղ հարսանիքից հետո Ջեյնը և Գիլդֆորդը տեղափոխվում են հեռավոր կալվածք։ Նրանք շուտով սիրահարվում են միմյանց։ Մինչդեռ Էդուարդ թագավորը մահանում է։ Մահից առաջ Դադլին համոզում է նրան կտակ ստորագրել, որի պայմանների համաձայն Ջեյնը ժառանգում է գահը՝ շրջանցելով արքայադուստրներ Մերիի և Եղիսաբեթի օրինական իրավունքները։ Ջեյնը շփոթության մեջ է, քանի որ պատրաստ չէ թագուհի դառնալ, բայց, այնուամենայնիվ, անցնում է պետական գործերին։ Սակայն նրա բարեփոխումները աջակցություն չեն գտնում և աջակիցները լքում են Ջեյնին։ Նրա կառավարումը տևեց ընդամենը ինը օր։

Արքայադուստր Մերին հռչակվել է Անգլիայի թագուհի, իսկ Ջեյնը, Գիլդֆորդը, Ջոն Դադլին և Հենրի Գրեյը զավթիչներ են հայտարարվել և ուղարկվել են Թաուեր։ Մարիան պատրաստվում է ամուսնանալ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ Երկրորդի հետ և մտադիր է ներում շնորհել Ջեյնին և նրա ընտանիքին, չնայած այն բանին, որ իսպանացի բանագնացը պահանջում է նրանց մահապատիժը։ Բայց 1554 թվականի հունվարին մի նոր ապստամբություն է բռնկվում նոր թագուհու դեմ և Մարիան, վախենալով թագի կորստից, որոշում է պետական դավաճանության մեղադրանքով մահապատժի ենթարկել Ջեյնին և Գիլդֆորդին։ Ի վերջո, նա նրանց ներում է առաջարկում ՝ կաթոլիկություն ընդունելու դիմաց, բայց Ջեյնը և Գիլդֆորդը անդրդվելի են։

1554 թվականի փետրվարի 12-ին Լեդի Ջեյնը և Գիլդֆորդ Դադլին գլխատվել են։

Դերերում

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել