Լեդի Ջեյն Գրեյ
Լեդի Ջեյն Գրեյ (հոկտեմբեր 1537[1], Bradgate House, Newtown Linford, Charnwood, Լեստերշիր, Լեստերշիր, Անգլիա[1] - փետրվարի 12, 1554[1], Լոնդոնի թաուեր, Լոնդոն, Անգլիայի թագավորություն) նաև հայտնի որպես «Իննօրյա Թագուհին»[4], եղել անգլիացի ազնավականուհի և դե ֆակտո Անգլիայի ու Իռլանդիայի թագուհի 1553 թվականի հուլիսի 10-ից 19-ը։
Լեդի Ջեյն Գրեյ անգլ.՝ Jane Grey | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբեր 1537[1] |
Ծննդավայր | Bradgate House, Newtown Linford, Charnwood, Լեստերշիր, Լեստերշիր, Անգլիա[1] |
Մահացել է | փետրվարի 12, 1554[1] (16 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոնի թաուեր, Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Գերեզման | Church of St Peter ad Vincula, Tower Hamlets |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Անգլիկան եկեղեցի |
Մասնագիտություն | իշխող թագուհի |
Ամուսին | Գիլֆորդ Դադլի[1][2] |
Ծնողներ | հայր՝ Henry Grey, 1st Duke of Suffolk?[1][3][2], մայր՝ Frances Grey, Duchess of Suffolk?[1][3][2] |
Զբաղեցրած պաշտոններ | Անգլիայի միապետ և monarch of Ireland? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ջեյնը սերում է իր ապուպապ Հենրի VII-ից և նրա դուստր Մարիա Թյուդորից ու հանդիսանում էր հեռացված Էդուարդ VI-ի զարմուհին։ Նա ուներ գերազանց հումանիստական կրթություն և իր օրերի ամենակրթված երիտասարդ կնոջ հեղինակություն[5]։ 1553 թվականի մայիսին նա ամուսնացավ Լորդ Գիլֆորդ Դադլիի հետ, ով Էդուարդի գլխավոր նախարար Ջոն Դադլիի կրտսեր որդին էր։ 1553 թվականին Էդուարդը իր կտակում գրեց որ առաջարկում է Ջեյնին լինել թագի ժառանգորդ, քանի որ իր խորթ քույր Մարին դավանում էր Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, մինչդեռ Ջեյնը բողոքական էր և կպաշտպաներ Անգլիայի եկեղեցու բարեփոխումները։ Կտակը նրա քույրեր Մարին և Եղիսաբեթը համարեցին ոչ օրինական և բողոքարկեցին այն Երրորդ ժառանգության ակտով։
Էդվարդի մահից հետո Ջեյնը հռչակվեց թագուհի 1553 թվականի հուլիսի 10-ին և սպասում էր թագադրությանը Թաուերում։ Մարի աջակիցների թիվը արագորեն աճեց և Ջեյնի աջակիցների մեծ մասը դավաճանեց նրան։ Անգլիայի Բարձրագույն խորհուրդը հանկարծակիորեն անցավ Մարիի կողմը և հռչակեց նրան թագուհի 1553 թվականի հուլիսի 19-ին։ Ջեյնի հիմնական աջակից Նորտումբերլանդի դուքսը մեղադրվեց պետական դավաճանության մեջ և մեկ ամիս չանցած մահապատժի ենթարկվեց։ Ջեյնը ձերբակալվեց Թուերում և դատապարտվեց մահապատժի պետական դավաճանություն մեղադրանքով 1553 թվականի նոյեմբերին, սակայն ներվեց Մարիի կողմից։ Այնուամենայնիվ Ջեյնի հայր Հենրի Գրեյը դարձավ թագուհի Մարիի դեմ Ուայթի ապստամբությանն մաս և Ջեյնը դիտվեց որպես թագի համար վտանգ։ Ջեյնը և նրա ամուսինը մահապատժի ենթարկվեցին 1554 թվականի փետրվարին։