Լեդի Աբդի (անգլ.՝ Lady Iya Abdy, օգոստոսի 8, 1903(1903-08-08)[1], Սլովանսկ, Իզյումսկի գավառ, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 24, 1992(1992-11-24)[1], Կանն[1]) , ամերիկացի և ֆրանսիացի դերասանուհի, 1930-ական թվականների մոդել։

Լեդի Աբդի
Ծննդյան թիվ՝օգոստոսի 8, 1903(1903-08-08)[1]
Ծննդավայր՝Սլովանսկ, Իզյումսկի գավառ, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի թիվ՝նոյեմբերի 24, 1992(1992-11-24)[1] (89 տարեկան)
Վախճանի վայր՝Կանն[1]
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա
Մասնագիտություն՝մոդել և դերասանուհի
IMDb։ID 0008329

Ռուս նկարիչ Նիկոլայ Գեի ժառանգը[2], Ալեքսեյ Տոլստոյի մուսան։

Առաջին ամուսինը՝ հոլանդացի բիզնեսմեն Հերիտ Յոնգեյանսն էր, որը Պետերբուրգում Հոլանդիայի հյուպատոսն էր։ 1917 թվականի մայիսի 16-ին Հոլանդիայում ծնվել է նրա որդին՝ դերասան Ջորջ Գեյնսը, որն առավել հայտնի է «Ոստիկանության ակադեմիա» ֆիլմում պարետ Լասարեդի դերով[3]։

Ֆրանսիայում առաջին անգամ եղել է 1921 թվականին[4][5]։

1923 թվականի հունիսի 23-ից մինչև 1928 թվականը ամուսնացած է եղել հինգերորդ բարոնետի՝ կոլեկցիոներ սըր Ռոբերտ Հենրի Էդվարդ Աբդիի հետ (Sir Robert Henry Edward Abdy, 5th Baronet, 1896-1976)[3][6]:

Աշխատել է որպես մոդել Փարիզում Paul Poiret և Chanel ընկերություների հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ձերբակալվել է լրտեսության կասկածանքով[3]։

Նկարահանվել է «Իռլանդական սրտեր» ֆիլմում (1934)[7], մասնակցել է «Էդիպ արքա» ներկայացմանը (1936)։ Լեդի Աբդիի լուսանկարները, որոնք լուսանկարել է Գեորգի Գոյնինգեն-Գյունեն, տպագրվել են Vogue ամսագրում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Fichier des personnes décédées
  2. Iya (née de Gay), Lady Abdy // National Portrait Gallery(անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 «George Gaynes, actor - obituary» (անգլերեն). The Telegraph. 2016 թ․ մարտի 24. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  4. 4,0 4,1 Ия Ге, Леди Абди / Игорь Оболенский, Русский след Коко Шанель, Litres, 2015 ISBN 978-5-457-75975-6
  5. ИЯ ГЕ, ЛЕДИ АБДИ (ИЗ КНИГИ АЛЕКСАНДРА ВАСИЛЬЕВА «КРАСОТА В ИЗГНАНИИ»)
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  7. Irish Hearts(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ խմբագրել