Լեդին և թափառականը
Լեդին և Թափառականը (անգլ.՝ Lady and the Tramp) թվով տասնհինգերորդն է լավագույն մուլտֆիլմերի շարքում։ Ուոլտ Դիսնեյի ստուդիայի առաջին մուլտֆիլմը նկարահանված CinemaScope ֆորմատում։ Մուլտֆիլմի սյուժեն հիմնված է երկու հիմնական աղբյուրների վրա։ Առաջինը՝ Ուորտա Գրինի «Երջանիկ Դենը և ցինիկ շունը» հեքիաթի և մուլտիպլիկատոր Ջո Գրանտի հեքիաթի հիման վրա։ 2006 թվականինին վերամշակված և վերականգնված տարբերակը ցուցադրվել է «Disney’s Platinum Edition»-ում։ Վաճառքի առաջին օրը վաճառվել է ավելի քան մեկ միլիոն տպաքանակ։
ՍյուժեԽմբագրել
Մի անգամ ձմեռային մի գիշեր թանկագին Ջիմը, տալիս է իր սիրելի կնոջը մի քոթոթ՝ Լեդի անունով։ Լեդին արագ է դառնում ընտանիքի անդամ և ծանոթանում է հարևան շների հետ շոտլանդական տերիեր՝ Ջոկի և որսորդական շուն Տրաստի հետ, և վեց ամիս անց նա ստանում է իր առաջին համարակալված վզկապը «անձնագիրը»։ Քաղաքի մյուս կողմում, երկաթուղային կայարանի մոտ, ապրում էր Թափառական՝ սովորական անտուն շունը։ Մի առավոտ նա բացահայտում է, որ քաղաքում սկսել են որսալ անտուն շներին և ահա նրա երկու մտերիմ ընկերներին արդեն բռնել էին։ Մեծ դժվարությամբ նրան հաջողվում է ազատել ընկերներին և թաքնվել հետապնդումից։ Եվ այդպես նա հայտնվում է հարուստ թաղամասում, որտեղ և ծանոթանում է Լեդիի հետ։ Լեդին և Թափառականը սիրահարվում են, ապրում միասին և ունենում են քոթոթներ։
ՀերոսներԽմբագրել
Գլխավոր հերոսներԽմբագրել
Հերոս | Ցեղատեսակ | Ծանոթագրություն |
---|---|---|
Լեդի | Արքա Կարլ սպանիել | Տնային շուն |
Թափառական | Բակապահ շուն | Անտուն շուն |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 Maltin L. The Disney Films — Crown Publishing Group, 1984. — P. 124. — ISBN 978-0-517-55407-4
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 Walt Disney: a guide to references and resources — G. K. Hall & Co., 1979. — P. 51.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 Lady and the Tramp — 1955.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 Disney Voice Actors: A Biographical Dictionary — Jefferson: McFarland & Company, 2011. — P. 241. — ISBN 978-0-7864-6271-1
- ↑ Maltin L. The Disney Films — Crown Publishing Group, 1984. — P. 128. — ISBN 978-0-517-55407-4