Լա Պալմայի ամրոց (իսպ.՝ Castillo de La Palma), միջնադարյան ամրոց, որը գտնվում է Իսպանիայի Գալիսայի ինքնավար համայնքի (Լա Կորունյա) Ֆեռռոլ գավառի Մուգարդոս բնակավայրի մոտ։

Լա Պալմայի ամրոց
Castillo de La Palma
Նկարագրություն
Տեսակհուշարձան և դղյակ
Տեղագրություն43°27′45″ հս․ լ. 08°16′27″ ամ. ե.HGЯO Մուգարդոս
ՀասցեԳալիսա
Վարչական միավորՄուգարդոս[1]
ԵրկիրԻսպանիա
Կառուցված1597 թվական
Ընթացիկ վիճակկանգուն
Վերահսկվում էRI-51-0008856
Քարտեզ
Քարտեզ
 Castle of A Palma Վիքիպահեստում

1994 թվականի հոկտեմբերի 19-ին Իսպանիայի մշակույթի նախարարության կողմից Լա Պալմայի ամրոցն ընդգրկվել է Իսպանիայի պատմական արժեք ունեցող հուշարձանների ցանկի մեջ՝ RI-51-0008856 գրանցման համարի տակ[2]։

Խոսվում է այն մասին, որ ամրոցի շինարարությունը սկսվել է 16-րդ դարի վերջում՝ 1597 թվականին։ Այն գտնվում է փոքրիկ ծովածոցի ափին՝ Ֆառռոլ գավառի մոտ, Սան Ֆելիպե ամրոցի (իսպ.՝ Castillo de San Felipe (Ferrol)) դիմաց։

Ամրոցը լավ սպառազինված չի եղել և նրա դերը կայացել է ծովում տիրող իրավիճակի հսկումը։ Նրանից քիչ հեռու գտնվում է Սան Մարտին ամրոցը (իսպ.՝ Castillo de San Martín), որի ավերակները ներկայումս շատ քիչ են պահպանվել[3]։

Վերջին անգամ ամրոցը օգտագործվել է, որպես ռազմական բանտ։ Այնտեղ բանտարկյալների թվում է եղել քաղաքացիական գվարդիայի էքս փոխգնդապետ Անտոնիո Տեխերոն, որը 1981 թվականի փետրվարի 23-ին եղել է հեղափոխության գլխավոր կազմակերպիչներից մեկը։

21-րդ դարի սկզբին ամրոցը գնվել է հյուրանոցային ցանցերից մեկի կողմից և շուտով վերականգման և ձևափոխումից հետո կդառնա նրա մաս։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. http://www.mecd.gob.es/bienes/buscarDetalleBienesInmuebles.do?brscgi_DOCN=000014793&brscgi_BCSID=01d2c37e&language=es&prev
  3. «Consulta a la base de datos de bienes inmuebles del Ministerio de Educación, Cultura y Deporte». Վերցված է 5 de mayo de 2016-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Պալմայի ամրոց» հոդվածին։