Լա Բոմբոներա կամ Բոմբոներա, պաշտոնական անվանումը՝ «Ալբերտո Խ. Արմանդո» մարզադաշտ (իսպ՝. Estadio Alberto J. Armando), Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի Լա Բոկա շրջանում գտնվող մարզադաշտ, որը «Բոկա Խունիորս» ֆուտբոլային թիմի այսպես ասած՝ տնային մարզադաշտն է։ Անվանումը կապված է ճարտարապետական մի առանձնահատկության հետ. մարզադաշտի տրիբունաներից մեկը այնպիսի կտրվածք ունի, որ նմանվում է շոկոլադե կոնֆետների տուփի՝ բոմբոներայի[2]։

Լա Բոմբոներա
Տեսակմարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունԲուենոս Այրես
Երկիր Արգենտինա
Անվանված էAlberto humberto armando?
Բացվածմայիսի 25, 1940
ՃարտարապետViktor Sulčič?
ՍեփականատերԲոկա Խունիորս
ԳործաղեկավարԲոկա Խունիորս
Տարողություն58 000[1]
Տնային թիմԲոկա Խունիորս և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքական
Ծածկույթի տեսակըգազոն
Կայքbocajuniors.com.ar/el-club/la-bombonera#(իսպ.)
Քարտեզ
Քարտեզ
 Estadio Alberto J. Armando Վիքիպահեստում

Մարզադաշտի տեխնիկական բնութագիրը խմբագրել

Հանդիսականների համար նախատեսված նստատեղերի քանակը՝ 49 հազար[3], ֆուտբոլասերների առավելագույն մեծաթիվ հաճախումը արձանագրվել է 1940 թվականի մայիսի 25-ին՝ «Բոկա Խունիորս» - «Սան Լորենսո » հանդիպման ժամանակ՝ 57.395[4]: Կոնստրուկտորներ Խոսե Լուիս Դելպինիի, Վիկտոր Սուլչիչի, Ռաուլ Բեսի նախագծած մարզադաշտի տրիբունաների կառուցվածքի առանձնահատկությունն այն է, որ երբ իրենց սիրելի թիմին աջակցող մարզասերները սկսում են համերաշխորեն, միմյանց հետ համաձայնեցված՝ ցատկոտել, թրթռումի էֆեկտ է առաջանում։

Պատմություն խմբագրել

1905 թ. - «Բոկա Խունիորս» ֆուտբոլային ակումբի հիմնադիրները մարզումների և խաղերի համար հարմար հրապարակ են գտնում իրենց թաղամասում

1907 թ. - ֆուտբոլային ասոցիացիան ակումբին հարկադրում է փոխել հանդիպումների անցկացման վայրը՝ առկա պայմանները ներկայացվող պահանջներին չբավարարելու պատճառով, և ակումբը ստիպված է լինում տեղափոխվել Դեմարչի կղզում գտնվող խաղահրապարակ

1912 թ. - ակումբը այս անգամ էլ տեղափոխվում է Վիլդե

1913 թ. - սկսվում է մարզադաշտի փայտե տրիբունաների կառուցումը, ակումբն իր տնային հանդիպումներն անց է կացնում Բուենոս Այրեսի Պալերմո շրջանում

1916 թ. մայիսի 25 - տեղի է ունենում Բոկա թաղամասում կառուցված մարզադաշտի բացումը

1940 թ. մայիսի 25 - տեղի է ունենում «Կամիլո Սիչերո» մարզադաշտի բացումը

2000 թ. - «Կամիլո Սիչերո» մարզադաշտը վերանվանվում է Ալբերտո Խ. Արմանդոյի պատվին, բայց մարզասերների շրջանում առավել գործածականը մնում է Բոնբոներա անվանումը։

Կարևորագույն հանդիպումներ խմբագրել

Անցած տարիներին Բոմբոներա մարզադաշտում բազմաթիվ կարևոր ֆուտբոլային հանդիպումներ են անցկացվել։ Այս մրցասպարեզում են տեղի ունեցել Լիբերտադորեսի գավաթի խաղարկության մի ամբողջ շարք եզրափակիչ խաղեր (1973 թ., 1977-1979 թթ., 2000-2004 թթ., 2007 թ.): Այստեղ պաշտոնական կամ ընկերական շուրջ երեք տասյակ հանդիպումներ է անցկացրել նաև Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.ole.com.ar/boca-juniors/-bombonera-57-000-_0_qGlr3BX32.html
  2. Ben Groundwater (2010 թ․ սեպտեմբերի 20). «Want to get to know a country? Head for the stadium». The Age. Fairfax Media. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
  3. «La Bombonera | El club». bocajuniors.com.ar (իսպաներեն). CA Boca Juniors. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  4. «Ranking the Top 10 Most Iconic Stadiums in World Football». 2013 թ․ ապրիլի 12.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Բոմբոներա» հոդվածին։