Լացերգեր, լալիք, գեղջկական երգի տեսակ, առաջացել է ողբերի և կոծերի հիման վրա։ Եթե սգո երգերը (ողբերգեր) կատարվում են հանգուցյալին հրաժեշտ տալու պահին և դիտարկվում թաղման ծեսի շրջանակում, ապա լացերգերը առնչվում են հարս տանելու, զինվոր գնալու, դժբախտ սիրո, պատմական իրադարձությունների, նաև կենցաղային խնդիրներ շոշափող թեմաների հետ։

Վիկտոր Վասնեցով, «Հոգեհաց իշխան Օլեգի գերեզմանի մոտ» (1899), Պուշկինի «Երգ Իշխան Օլեգի մասին» ստեղծագործության հիման վրա

Ունեն ազատ կառուցվածք (իմպրովիզացիա)։ Ի տարբերություն սգո երգերի՝ համեմատաբար փոքրածավալ հնչյունաշարի լացերգերն առավել երգային են, ունեն մեղեդու զարգացման հանդարտ ընթացք, հիմնականում ծավալվում են կվինտային հիմքով էոլական մինորում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։