Լարվածություն Քուվեյթում

Լարվածություն Քուվեյթում՝ մասսայական ցույցեր Քուվեյթում, սկսված 2011 թվականի փետրվարին։ Ցույցերը համեմատած հանգիստ էին Քուվեյթում, որն անցկացվեց Արաբական գարնան ֆոնին 2011 թվականին[1]։

Լարվածություն Քուվեյթում
Մաս Արաբական գարուն
Ամսաթիվ2011 թվական փետրվար 182011 թվական նոյեմբերի 28
ՎայրՔուվեյթ Քուվեյթ
ՊատճառՔաղաքացիություն չունեցող արաբների իրավունքների խախտում
ՆպատակՔաղաքացիություն ստանալ ու տարրական իրավունքներ
ՄեթոդՑույց, Խռովություններ
Արդյունք
  • Վարչապետ՝ Նասեր ալ-Մուհամմեդ ալ-Ահմեդ աս-Սաբահ հրաժարական
  • խորհրդարանի լուծարում
Հակամարտող կողմեր
Քաղաքացիություն չունեցող արաբներ
Ոստիկանություն
Ձերբակալություններ, և այլն
Զոհված՝
Վիրավորված՝ 40
Ձերբակալված՝
Վիրավորված՝

Նկարագրությունը խմբագրել

Բողոքները սկսվեցին քաղաքացիություն չունեցող արաբ բնակչության բազմամարդ ցույցերով, բողոքելով իր իրավազուրկ դրությունից։ Ցուցարարները պահանջում էին քաղաքացիության տրամադրում, աշխատանքի իրավունք, անվճար կրթություն և բժշկական օգնություն[2]։

Ժամանակագրությունը խմբագրել

  • Փետրվարի 18։ Ոստիկանության և ցուցարարների միջև բախման արդյունքում տուժեց գրեթե 30 մարդ։ Ցույցեր Էլ-Ջահրա քաղաքում, որը տեղադրված է Ալ-Քուվեյթից հյուսիս, Քուվեյթի մայրաքաղաքում, մասնակցում էին հազար մարդուց ավել։ Իրավապահ ուժերը ցրեցին ամբոխը աղմկային պայթուցիկի, ծխագլանիկի և ջրային հրացանի օգնությամբ, տասնյակ ցուցարարներ ձերբակալվեցին։ Ներքին գործերի նախարարության հայտարարությունում ասվում է, որ ցուցարարները նետել են քարեր ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ և չեն ենթարկվել իշխանությունների պահանջներին։ Ընդհանուր ձերբակալվեց 140 մարդ, որոնց մեծ մասը հաջորդ օրը ազատ արձակվեց[2]։
  • Փետրվարի 19։ Մայրաքաղաքի արվարձան Էս-Սալբիում ոստիկանները կիրառեցին արցունքաբեր գազ, որպեսզի ցրեին մոտավոր 300 մարդուց բաղկացած ցույցը։ Քուվեյթի անվտանգության ուժերը նախապես տեղեկացված պատրաստվող խռովության մասին սոցիալական ցանցերի միջոցով, որով օգտվում էին ցույցի կազմակերպիչները։ Ոստիկանությունը և զինվորները հարձակվեցին ցուցարարների վրա, օգտագործելով արցունքաբեր գազը։ Անկարգությունների ճնշման հետևանքով վիրավորվեց 7 մարդ[3]։
  • Մարտի 8։ Ավելի քան հազար մարդ, հիմնականում երիտասարդ մարդիկ, դուրս եկան Քուվեյթի մայրաքաղաքի փողոցներ քաղաքական բարեփոխումների պահանջով։ Ցուցարարները ձգտեցին երկրի վարչապետի հրաժարականին, շեյխի Նասեր ալ-Մուհամմեդ ալ-Ահմեդ աս-Սաբահի, էմիրի զարմիկի Սաբահ ալ-Սաբահի, ինչպես նաև մտցնել փոփոխություն սահմանադրության մեջ[4]։
  • Մարտի 11։ Բողոքի ցույցերը, տեղի ունեցան Քուվեյթի մայրաքաղաքում, որում մասնակցություն ունեցավ 200 մարդ։ Էմիրատի քաղաքացիություն չունեցող բնակիչները հավաքվեցին Ալ-Քուվեյթի կենտրոնում և պահանջեցին քուվեյթցիներին հավասար իրավունքներ։ Ցույցի մասնակիցներին ցրելու համար քուվեյթական ոստիկանությունը կիրառեց արցունքաբեր գազ[5]։

Աշնանը սկսվեցին ցույցեր կապված վարչապետի ու մի շարք խորհրդարանի պատգամավորների կաշառակերության հետ։

  • Նոյեմբերի 16-17 ցույցեր վարչապետի ընդդեմ[6]։
  • Նոյեմբերի 28-ին կառավարությունը հրաժարական տվեց, էմիրը ընդունեց այն։
  • Դեկտեմբերի 6-ին լուծարվեց խորհրդարանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Не менее 30 человек пострадали при разгоне демонстрации в Кувейте | «Росбалт»(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 Десятки человек получили ранения при разгоне демонстрации в Кувейте | ՌԻԱ Նովոստի
  3. Семь человек пострадали в результате столкновений между полицией и демонстрантами в Кувейте | euronews (չաշխատող հղում)
  4. «Демонстрация оппозиции прошла в Эль-Кувейте — Новости Политики. Новости@Mail.ru». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  5. Вести. Ru: Полиция разогнала демонстрантов в центре Эль-Кувейта
  6. Ъ-Газета — Протесты вошли в парламент Кувейта