Լարման կայունարար

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Լարման կայունարար, նախատեսված է հեռուստատեսային ընդունիչները և այլ ռադիոսարքեր լարման տատանումներ ունեցող էլեկտրական ցանցին միացնելու համար։ Կայունարարն ավտոմատ կերպով պահպանում է սնուցման անհրաժեշտ լարումը։ Այն աշխատում է 127 Վ կամ 220 Վ լարման փոխանակման հոսանքի ցանցից՝ տալով 220 Վ անվանական ելքային լարում։ Կայունարար ընտրելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նրան միացված էներգիայի սպառողների ընդհանուր հզորությունը չպետք է գերազանցի կայունարարի հզորությունը (մեծությունը նշված է մոդելի անվանման մեջ)։ Այսպես, «ՓԼԿ-400» նշանակումը ցույց է տալիս, որ փոփոխական հոսանքի տվյալ կայունարարը նախատեսված է 400 Վտ հզորության համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։