Լարիսա Սելեզնյովա
Սելեզնյովա Լարիսա Յուրիևնա (ռուս.՝ Лари́са Ю́рьевна Селезнёва, սեպտեմբերի 12, 1963, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդուհի, հանդես է եկել զուգասահքում: Լինելով Օլեգ Մակարովի պարային զույգը՝ 1984 թվականի Սարաևոյի ձմեռային օլիմպիական խաղերին դարձել է բրոնզե մրցանակակիր, պատանիների աշխարհի առաջնություններում (1980 և 1981 թթ.)՝ կրկնակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ քառակի չեմպիոն: Միջազգային դասի ԽՍՀՄ սպորտի վարպետ: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1989 թ.): Ներկա պահին ապրում և աշխատում է ԱՄՆ-ում՝ որպես մարզիչ:
Լարիսա Սելեզնյովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ` | իգական |
Մասնագիտացում` | գեղասահորդ |
Երկիր` | ![]() ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ` | սեպտեմբերի 12, 1963 (56 տարեկան) |
Ծննդավայր` | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Բովանդակություն
ԿարիերաԽմբագրել
Սկզբնական շրջանում Լարիսան ու Օլեգը մարզվում էին Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, զուգասահքում (Լյուդմիլա Սմիրնովայի հետ) աշխարհի եռակի չեմպիոն Անդրեյ Սուրայկինի ղեկավարությամբ, ով սպորտային կարիերայի ավարտից հետո աշխատել է Թամարա Մոսկվինայի հետ մի թիմում: Երբ զույգի արդյունքները բարելավվեցին, Սուրայկինը որոշեց առանձնանալ ու նրանց մարզել միայնակ, սակայն սպորտային ղեկավարությունը որոշեց նրանց մարզումը փոխանցել ավելի փորձառու մասնագետ Իգոր Մոսկվինին: Մոսկվինի ղեկավարությամբ Սելեզնյովա/Մակարով զույգը տիրապետեց մի շարք դժվարագույն թռիչքների՝ եռակի տուլուպ, կրկնակի ակսել, կրկնակի ակսելի կասկադ-կրկնակի տուլուպ՝ մեկ ծրագրում, ինչպես նաև նետումների կոմբինացիա՝ կրկնակի ակսել-եռյակ-կրկնակի ակսել թռիչք: Բացի այդ, զույգը համաշխարհային ծրագրերում առաջին անգամ ցուցադրեց չորս խիստ բարդ նետումներ՝ եռակի ռիտտբերգեր, սալխ, տուլուպ, ինչպես նաև ակսել՝ երկու ու կես պտույտով: Իսկ զուգընկերուհու «նետումներով» պահումները մինչև այսօր ոչ մեկ չի համարձակվում կրկնել: Այս ամենը հնարավորություն տվեց զույգին ԽՍՀՄ հավաքականի կազմում ընդգրկվելու առաջին իսկ մրցաշրջանից օլիմպիական խաղերում (1984 թ.) նվաճել բրոնզ:
2002 թվականին այդ ժամանակահատվածում Հակենսակում աշխատող Թամարա և Իգոր Մոսկվինները (Օլիմպիական խաղերին էին պատրաստում Ելենա Բերեժնա/Անտոն Սիխառուլիդձե և ամերիկյան Ինա/Ցիմմերման զույգերին), իմանալով, որ հարևան սառցահրապարակում աշխատելու համար մարզիչ են փնտրում, ԱՄՆ հրավիրեցին Լարիսային և Օլեգին, որտեղ էլ ապրում և աշխատում են վերջիններս մինչև օրս[1]:
ԸնտանիքԽմբագրել
Ամուսնացած է իր նախկին զուգընկերոջ՝ Օլեգ Մակարովի հետ: Նրանց աղջիկը՝ Քսենյա Մակարովան, 2010 թվականի Ռուսաստանի առաջնության կանանց մենասահքի չեմպիոնուհին է: Քսենյայի պարերի խորեոգրաֆիայով զբաղվում է Լարիսան:
Սպորտային ձեռքբերումներԽմբագրել
1986 թվականից հետո
Մրցումներ | 1986—87 | 1987—88 | 1988—89 | 1989—90 |
---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 4 | |||
Աշխարհի առաջնություններ | 4 | 3 | 4 | |
Եվրոպայի առաջնություններ | 1 | 2 | 1 | 2 |
ԽՍՀՄ առաջնություններ | 1 | 1 | 1 | |
NHK Trophy | 1 | 2 | ||
«Московские Новости» մրցարշավ | 3 |
Մինչև 1986 թվականը
Մրցումներ | 1978—79 | 1979—80 | 1980—81 | 1981—82 | 1982—83 | 1983—84 | 1984—85 | 1985—86 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 3 | |||||||
Աշխարհի առաջնություններ | 4 | 2 | 4 | |||||
Եվրոպայի առաջնություններ | 4 | 2 | ||||||
Պատանիների կարգում աշխարհի առաջնություններ | 2 | 1 | 1 | |||||
ԽՍՀՄ առաջնություններ | 5 | 4 | 1 | |||||
Պատանիների կարգում ԽՍՀՄ առաջնություններ | 1 | 1 | 1 | |||||
«Московские Новости» մրցարշավ | 1 | |||||||
Ennia Challenge Cup | 2 | 1 |