Լարիսա Մնացականյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մնացականյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լարիսա Հրանտի Մնացականյան (սեպտեմբերի 5, 1937, Կիրովական, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 7, 2018, Վանաձոր, Հայաստան), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր (1996)։
Լարիսա Մնացականյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1937 Կիրովական, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 7, 2018 (80 տարեկան) Վանաձոր, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գրականագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Գրականության ինստիտուտ, Երևանի համալսարան և Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1960) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1991) |
Լարիսա Մնացականյանը ծնվել է 1937 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Կիրովականում։ 1960 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, 1966 թվականին՝ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայ գրականության ամբիոնի ասպիրանտուրան։ 1968 թվականին «Ռեալիզմի հարցերը հայ քննադատության մեջ» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1991 թվականին «20-րդ դարասկզբի արևմտահայ քննադատությունը» թեմայով պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1961-1963 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։ 1966-1970 թվականներին՝ «Երևանի համալսարան» թերթի խմբագրության գրական աշխատող։ 1971-1975 թվականներին՝ ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դասախոս, ավագ դասախոս։ 1975-1996 թվականներին՝ ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնի դոցենտ։ 1996-2016[2] թվականներին՝ ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնի պրոֆեսոր։ Եղել է ԵՊՀ գիտական աստիճաններ շնորհող 012 մասնագիտական խորհրդի անդամ։ Գիտական հետաքրքրությունների շրջանակը եղել է արևմտահայ գրաքննադատությունը և հայ նորագույն շրջանի գրականությունը։ ԵՊՀ-ում կարդացել է Հայ քննադատության պատմություն, Հայ նորագույն գրականություն, Գրական քննադատությունը 1920-1940 թվականներին, Արևմտահայ քննադատության ավանդները դասընթացները։
Պարգևներ
խմբագրել- ՀՀ ԿԳ պատվոգիր (1999)
- ԵՊՀ պատվոգիր (2007)
- ԵՊՀ պատվոգիր (2009)
- ԵՊՀ հուշամեդալ (2014)
- ՀՀ նախագահի շնորհակալագիր (2014)
Աշխատություններ
խմբագրելՄենագրություններ
խմբագրել- XIX դարավերջի հայ ռեալիստական գրաքննադատության պատմությունից, ԵՊՀ հրատ., Երևան, 1974։
- Արևմտահայ քննադատական մտքի պատմությունից, ԵՊՀ հրատ., Երևան, 1982։
- XX դարասկզբի արևմտահայ գրական քննադատությունը, ԵՊՀ հրատ., Երևան, 1990։
- Հոդվածներ, ուսումնասիրություններ, ԵՊՀ հրատ., Երևան, 2007։
Ուսումնամեթոդական և գիտական աշխատանքներ
խմբագրել- Գրական քննադատությունը «Նավասարդ» և «Մեհյան» պարբերականներում,դասախոսություն, ԵՊՀ հրատ., Երևան, 1988։
- Հայ գրականություն 6, հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք (համահեղինակ՝ Վ. Ներսիսյան), Լույս հրատ., Երևան, 1994։
- Հայ գրականություն 6, հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք (համահեղինակ՝ Վ. Ներսիսյան), Լույս հրատ., Երևան, 1997։
- Գրականություն 6, հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք (համահեղինակ՝ Վ. Ներսիսյան), Մակմիլան Արմենիա հրատ., Երևան, 2001։
- Գրականություն 6, հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք (համահեղինակ՝ Վ. Ներսիսյան), Մակմիլան Արմենիա հրատ., Երևան, 2002։
- Գրականություն 6, հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք (համահեղինակ՝ Վ. Ներսիսյան), Մակմիլան Արմենիա հրատ., Երևան, 2005։
- Գրականություն 9, հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք (համահեղինակ՝ Վ. Ներսիսյան), Մակմիլան Արմենիա հրատ., Երևան, 2008։
- Գրականություն 10, ավագ դպրոցի ընդհանուր և բնագիտական հոսքերի 10-րդ դասարանի դասագիրք (համահեղինակ՝ Վ. Ներսիսյան), Մակմիլան Արմենիա հրատ., Երևան, 2009։
- Գրականություն 8, հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի դասագիրք (համահեղինակներ՝ Զ. Ավետիսյան, Վ. Կիրակոսյան), Մանմար հրատ., Երևան, 2012։
- Գրականություն 9, հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք (համահեղինակներ՝ Վ. Ներսիսյան, Վ. Կիրակոսյան), Մանմար հրատ., Երևան, 2013։
- Գրականություն 10, ավագ դպրոցի ընդհանուր և բնագիտական հոսքերի 10-րդ դասարանի դասագիրք (համահեղինակ՝ Վ. Ներսիսյան), Մանմար հրատ., Երևան, 2014։
Ուսումնասիրություններ և հոդվածներ
խմբագրել- XIX դարավերջի հայ քննադատական միտքը ռեալիզմի համար մղվող պայքարում, «Սովետական գրականություն» թիվ 9, Երևան, 1967։
- «Կյանքն ինչպես որ է» գեղագիտական դրույթը XIX դարավերջի արևմտահայ քննադատության մեջ, «Երիտասարդ գիտաշխատող» թիվ 7, 1968։
- Նատուրալիզմի քննադատությունը անցյալ դարավերջի հայ քննադատության մեջ, «Բանբեր Երևանի համալսարանի», թիվ 1, Երևան, 1969։
- Արտաշես Հարությունյանի քննադատական հայացքները, «Բանբեր Երևանի համալսարանի», թիվ 1, Երևան, 1975։
- Երիտասարդ Չարենցը, «Գարուն», Երևան, 1975։
- Արփիար Արփիարյանը քննադատ, «Բանբեր Երևանի համալսարանի», թիվ 2, Երևան, 1981։
- Շիրվանզադեի պայքարը ռեալիզմի համար, «Բանբեր Երևանի համալսարանի», թիվ 2, Երևան, 1983։
- Կեցության սկիզբն ու խորհուրդը (Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունը), «Հայոց լեզու և գրականություն» միջբուհական ժողովածու, թիվ 3, Երևան, 1984։
- Սիլվա Կապուտիկյանի «Ձմեռ է գալիս» Ժողովածուն, «Սովետական գրականություն», թիվ 3, 1984։
- Վահագն Դավթյանի «Անկեզ մորենի», «Հայրենիքի ձայն», թիվ 25, Երևան, 1985։
- Արևմտահայ 80-ականների սերունդը և իր գրական քննադատությունը, «Հայ քննադատության պատմություն», հ. 1, Երևան, 1985։
- Միսաք Մեծարենցը իր ժամանակի պոեզիայի քննադատ, «Բանբեր Երևանի համալսարանի», թիվ 2, Երևան, 1986։
- Հիմնարար ուսումնասիրություն (Հրանտ Թամրազյանի «Հայ քննադատություն» երեք հատորները), «Գրական թերթ», թիվ 11, Երևան, 1996։
- Ռ. Էլոյանի «Երվանդ Օտյանի քաղաքական երգիծանքը», «Բանբեր Երևանի համալսարանի», թիվ 3 (102), էջ 226-229 Արխիվացված 2019-04-07 Wayback Machine, Երևան, 2000։
- Գիտնականի շարունակվող կյանքը (Էդ. Ջրբաշյանի «Փաստերի հետքերով» գրքի մասին), «Գրական թերթ», 12.10.2001 թ., Երևան, 2001։
- Ինչ է գրականությունը Հրանտ Մաթևոսյանի տեսական բանաձևումներում, Երևան, 2001։
- Հրանտ Թամրազյան, «Պատմաբանասիրական հանդես», թիվ 2, Երևան, 2001։
- Ե. Չարենցը «Բագին» հանդեսի էջերում, «Չարենցյան ընթերցումներ-7», Երևան, 2002։
- Եղիա Տեմիրճիպաշյանը քննադատ, «Համատեքստ», թիվ 3, Երևան, 2003։
- Լի ապրած կյանք, «Գրական թերթ», 2004, թիվ 3, Երևան, 2004։
- Հակոբ Պարոնյանը ժամանակակիցների հուշերում և վկայություններում, Երևան։ ԳԱԹ, 2004։
- Շահան Շահնուրի ստեղծագործական կենսապատումը, «Հայաստանի Հանրապետություն» 11.03.2005 թ, Երևան, 2005։
- Պողոս Մակինցյանը քննադատ, «Բանբեր Երևանի համալսարանի», թիվ 3 (117), էջ 91-102, Երևան, 2005։
- Վերհուշը Հրանտ Մաթևոսյանի արձակում, «Մաթևոսյանական ընթերցումներ», թիվ 1, Երևան, 2006։
- Գառնիկ Անանյան, «Հայկազյան հայագիտական հանդես», Պեյրութ, 2008։
- Վերադարձ ինքներս ինքներս մեզ կամ մեր ինքնության որոնումներ (հեղինակ՝ Գ. Անանյան), վերջաբան, Երևան, 2009։
- Ինչ է գրականությունը Հ. Մաթևոսյանի տեսական բանաձևերում, «Մաթևոսյանական ընթերցումներ» թիվ 2, էջ 66-89, Երևան, 2011։
- Հրանտ Մաթևոսյանը գրականության մասին, «Մաթևոսյանական արձագանքներ» թիվ 2, էջ 66-82, Վանաձոր, 2011։
- Հակոբ Քյուֆեճյան (Օշական) քննադատը «Մեհյանի» էջերում, Հակոբ Օշական գիտաժողովի նյութեր, էջ 48-71, Երևան, 2011։
- Գրական ասուլիսները և դրանց գեղագիտական-պատմական դերը, Գրական ասուլիսներ Կ. Պոլիս 1913 Ա-Զ, էջ 3-28, Երևան, 2013։
- Չարենցագիտության երեկը, այսօրը, վաղը, «Գրական թերթ», թիվ 8 (3197), էջ 6-7, Երևան, 2014։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Կենսագրական տվյալները տրամադրվել են Լարիսա Մնացականյանի ընտանիքի կողմից։
- ↑ «Վաստակաշատ դասախոսն անցնում է վաստակած հանգստի։». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 16-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարիսա Մնացականյան» հոդվածին։ |