Լարա Ահարոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ահարոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լարա Ահարոնյան (սեպտեմբերի 7, 1972, Բեյրութ, Լիբանան[1]), մարդու իրավունքների կանադահայ պաշտպան, «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր և համանախագահ[3][4][5][6]։
Լարա Ահարոնյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1972 (51 տարեկան) |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան[1] |
Քաղաքացիություն | Հայաստան և Կանադա |
Կրթություն | Մոնրեալի համալսարան[2] |
Մասնագիտություն | Հոգեբանություն և համեմատական ֆեմինիստական գրականություն |
Զբաղեցրած պաշտոններ | տնօրեն |
Կենսագրություն
խմբագրելԼարա Ահարոնյանը ծնվել է 1972 թվականին Բեյրութում։ 1990-ական թվականներին մեկնել է Կանադա կրթությունը շարունակելու։ Մոնրեալի համալսարանում ուսանել է հոգեբանություն և համեմատական ֆեմինիստական գրականություն։ Կանադայում աշխատել է հաշմանդամություն և տեսողական խնդիրներ ունեցող աշակերտների հետ, ակտիվ գործունեություն է ծավալել հայ համայնքում հայկական հարցերի շուրջ, ինչպես նաև ակտիվ է եղել կանանց հարցերով զբաղվող կազմակերպություններում։ Առաջին անգամ Հայաստան է եկել 1985 թվականին՝ մասնակցելու մանկապատանեկան ճամբարի։ 1998 թվականին կրկին այցելել է Հայաստան, որպես կամավոր «Երկիր և մշակույթ» կազմակերպության հետ աշխատել է Շուշիում և հարակից գյուղերում։ 2007 թվականին Արցախում հանդես է եկել որպես կանանց պաշտպան։ 2008 թվականին ընտանեկան բռնության ենթարկված կանանց համար հիմնել է ճգնաժամային կենտրոն[7]։
2009 թվականին «Գտնելով Զապել Եսայանին» վավերագրական ֆիլմի ռեժիսորներից է[8][9]։ 2013 թվականին նրա կազմակերպության դեմ սպառնալիքները ստիպեցին, որ ոստիկանությունը հետաքննություն անցկացնի[10]։ Ամուսնու՝ Րաֆֆի Նիզիբլյանի և չորս զավակների հետ ապրում է Երևանում[7]։
Կանանց ռեսուրսային կենտրոն
խմբագրել2003 թվականին Շուշան Ավագյանի և Գոհար Շահնազարյանի հետ միասին Լարա Ահարոնյանը հիմնադրում է «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը գործունեություն է իրականացնում Հայաստանում և Արցախի Հանրապետությունում[9][11][12]։ Նրանց ֆեմինիստական նպատակն էր մարտահրավեր նետել հայրապետական հայ հասարակությանը։
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել2014 թվականին Հայաստանում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Քեթրին Լիչի կողմից արժանացել է «Խիզախ կին» մրցանակին[13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://viaf.org/processed/LC%7Cno2009180292
- ↑ http://kasa.am/conferences-intitulees-la-femme-en-armenie-defis-et-opportunites/
- ↑ Լարա Ահարոնյանի կենսագրությունը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաշտոնական կայքում Արխիվացված 2019-03-09 Wayback Machine (արխիվացված)։
- ↑ «Քաղաքացիական պայմանագիրը» ձևավորել է Հոգաբարձուների խորհուրդ (արխիվացված)։
- ↑ «Քաղաքացիական պայմանագրի» հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել (արխիվացված)։
- ↑ Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար կազմի մասին տեղեկություններ կազմակերպության կայքում (արխիվացված)։
- ↑ 7,0 7,1 TEDx Talks (2014 թ․ դեկտեմբերի 18), Unshaming the future in my coffee cup | Lara Aharonian | TEDxYerevan, Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին
- ↑ ««Զապել Եսայանին վերագտնելով»…/ թրեյլեր». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
- ↑ 9,0 9,1 «'Finding Zabel Yesayan' In NYC». The Armenian Mirror-Spectator. 2011 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Armenian Women's Group Threatened». Institute for War and Peace Reporting (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի պատմույթունը կազմակերպության կայքում (արխիվացված)։
- ↑ ««Ցավոք, մենք չունենք որևէ օրենք, որ կանանց պաշտպանի ընտանեկան բռնությունից». Լարա Ահարոնյան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
- ↑ Լարա Ահարոնյանին «Խիզախ կին» մրցանակի հանձնման մասին տեղեկությունը un.am կայքում(չաշխատող հղում) (արխիվացված)։