Լատվիայի Գերագույն դատարան

Լատվիայի Հանրապետության Գերագույն դատարան, ըստ աստիճանակարգության՝ Լատվիայի դատական համակարգի բարձրագույն օղակը, որը ունի գերագույն իրավասության արդարադատական ատյանի կարգավիճակ։ Բաղկացած է երեք առանձին ստորաբաժանումներից, որոնց տարանջատված են ըստ կարգավորվող իրավահարաբերության բնույթի։ Այդ սկզբունքով գործում են Գերագույն դատարանի քաղաքացիական, քրեական և վարչական պալատները։

Լատվիայի Հանրապետության Գերագույն դատարան
Latvijas Republikas Augstākā tiesa
Հիմնադրված է1918 թվական[1]
Լուծարված էլուծարված չէ
ԵրկիրԼատվիա Լատվիայի Հանրապետություն
ՏեղագրությունՌիգա, Լատվիա
Իրավասության աստիճանբարձրագույն իրավասության դատարան
Իրավազորության աղբյուրԼատվիայի Սահմանադրություն
Հաստիքների թիվ35 դատավոր (ըստ 2019-ի տվյալների)[2]
Լատվիայի Հանրապետության դատարանի նախագահող դատավոր
Սկսած2008 թվականից
ժամկետի ավարտմինչ օրս

1995 թվականից ի վեր Լատվիայում գործում են դատարանների եռաստիճան համակարգ։ Եռաստիճան բուրգի առաջին սանդղակում շրջանային (քաղաքային) դատարաններն են, այնուհետև՝ մարզային դատարանները։ Այսպիսով, Գերագույն դատարանը Հանրապետության բարձրագույն արդարադատական ատյանն է։ Լատվիայի Գերագույն դատարանը իրավասու է վերանայել վերաքննիչ բողոքները և իրականացնել վճռաբեկ գործառնություններ։

Գերագույն դատարանի կազակերպումը, իրավասությունները, կառուցվածքը և սահմանադրական վերահսկողությունը իրականացվում է Լատվիայի Սահմանադրության և «Դատական իշխանության մասին» օրենքի համաձայն։ Գերագույն դատարանի դատավորներին և նախագահին նշանակում է օրենսդիր մարմինը՝ Լատվիայի խորհրդարանը։ 2008 թվականից ի վեր Գերագույն դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Իվարս Բիչկովիչսը։

Պատմություն

խմբագրել

Նախապատերազմական շրջանի Լատվիայի հանրապետությունում վճռաբեկ դատարանի իրավասություններն ընդհատյա էին օրենսդիր մարմին՝ Սեյմին։ Այն բաղկացած էր երեք գերատեսչություններից՝ պայմանավորված հասարակական հարաբերությունների բնույթով։ Դրանք էին վճռաբեկ վարչական պալատ, վճռաբեկ քաղաքացիական պալատ և վճռաբեկ քրեական պալատ։ Խորհրդային կարմիր բանակի կողմից Մերձբալթյան տարածաշրջանի բռնազավթումից հետո՝ 1940 թվականի նոյեմբերին, Լատվիայի խորհրդարանը լուծարվում է։ Արդյունքում՝ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների իրավասությունները անցնում է նոր ձևավորված ԼԽՍՀ Գերագույն դատարանին[3]։ ԼԽՍՀ Գերագույն դատարանը քննում էր ինչպես քաղաքացիական, այնպես էլ քրեական գործեր[4]։ Գերագույն դատարանի կայացրած որոշումները ունեին նախադեպային նորմատիվություն։ Միևնույն ժամանակ, Գերագույն դատարանի պլենումի որոշումները պարտադիր էին օրենքի նորմերը մեկնաբանելիս։ Անկախությունից հետո՝ 1995 թվականին, Լատվիայի Գերագույն դատարանը բաժանվում է վերաքննիչ և վճռաբեկ պալատների[5]։ 2004 թվականին ստեղծվում է վարչական գործերի վարչությունը։ 2015 թվականին ձևավորվում է Լատվիայի եռաստիճան դատական համակարգը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Senāta dibināšana (լատիշերեն)
  2. Список судей (не включает председателя ВС)(լատիշերեն)
  3. Указ ПВС ЛССР О преобразовании судебной системы Латвийской ССР Ведомости Президиума Верховного Совета Латвийской ССР, 27.11.1940
  4. Juridiskās fakultātes dekāni no universitātes dibināšanas līdz mūsdienām Արխիվացված 2014-08-30 Wayback Machine(լատիշերեն)
  5. Закон о судебной власти, ст. 49 — редакции закона до декабря 2002 г. и после поправок, вступивших в силу в декабре 2002 г.(լատիշերեն)

Արտաքին հղումներ

խմբագրել