Իրավահարաբերություն

Իրավահարաբերությունը երկու անձանց միջև առաջացող այնպիսի հարաբերություններն են որոնք կարգավորվում են իրավական նորմերով։

Իրավահարաբերությունը բաղկացած է իրավահարաբերության սուբյեկտներից, օբյեկտից, և բովանդակությունից։ Տվյալ դեպքում իրավահարաբերության սուբյեկտ է համարվում այն անձը, որը կարող է կրել իրավունքներ և պարտականություններ։ Իրավահարաբերության օբյեկտ է համարվում այն խնդիրը, որի շուրջ սուբյեկտները մտել են իրավահարաբերության մեջ։ Իրավահարաբերության բովանդակություն է համարվում օբյեկտի շուրջ իրավահարաբերության մեջ մտած սուբյեկտների իրավունքները և պարտականությունների ամբողջությունը։

Իրավահարաբերությունների սուբյեկտներ կարող են լինել՝

  1. Պետությունը՝ ի դեմս իր ներկայացուցչի՝ պաշտոնատար անձանց
  2. Տեղական ինքնակառավարման մարմինները
  3. Իրավաբանական անձինք
  4. Ֆիզիկական անձինք

Իրավահարաբերությունները լինում են հարաբերական և բացարձակ

Բացարձակ իրավահարաբերության դեպքում իրավահարաբերության կողմերից մեկը հայտնի է, իսկ մյուս կողմը համարբում են բոլոր այլ անձինք որոնք պետք է հարգեն տվյալ անձի որոշակի իրավունքը (նման հարաբերության տեսակ է սեփականության իրավունքը)

Օր.՝ Սուբյեկտ -> առարկա -> մնացած բոլոր սուբյեկտները

Հարաբերական իրավահարաբերության դեպքում առկա են երկու հայտնի կողմեր, որոնք իրավահարաբերության մեջ են մտնում որոշակի օբյեկտի շուրրջ։

Օր.՝ Սուբյեկը -> առարկա -> սուբյեկտ

ԱղբյուրներԽմբագրել

  • Վ.Ն. Խրոպանյուկ, «Պետության և իրավունքի տեսություն»
  • Տարիել Բարսեղյան, «Քաղաքացիական Իրավունք», հատոր 1-ին
  • Հայկական Սովետական Հանրագիտարան
  • Ներսիսյանց, «Իրավունքի և պետության տեսություն»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 455