Լավ երեխաները չեն արտասվում

«Լավ երեխաները չեն արտասվում» (հոլ.՝ Achtste Groepers Huilen Niet), նիդերլանդական ընտանեկան դրամա։ Ռեժիսորը Դենիս Բոթսն է, որը սյուժեն վերցրել է ըստ նիդերլանդցի գրող Ժակ Վրինսի «Վեցերորդ դասարանցիները չեն արտասվում» գրքի։

Լավ երեխաները չեն արտասվում
հոլ.՝ Achtste-groepers huilen niet
Երկիր Նիդերլանդներ
Ժանրմանկական ֆիլմ, դրամա, հումորային դրամա և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքAchtste-groepers huilen niet?
Թվականփետրվարի 15, 2012[1]
Լեզուհոլանդերեն
ՌեժիսորԴենիս Բոտս
Սցենարի հեղինակԺակ Վրիանս և Կարեն վան Հոլսթ Պելլեկաան[1]
ԴերակատարներՀաննա Օբեկ, Յոհաննա Թեր Ստեհե, Քսանդեր Ստրաատ, Նիլս Վերկոյեն[2], Եվա վան դեռ Գուխտ[2], Ռեյնու Բուսեմակեր[2], Հաննա Վերբում[2], Lieke van Lexmond?[2] և Քրիս Կոմվալիուս[2]
ԵրաժշտությունJohan Hoogewijs?
ՄոնտաժՖիլիպ Ռավուտ
Տևողություն96 րոպե

Սյուժե խմբագրել

12-ամյա Աքքին ոչ այնքան լավ սովորում, բայց գերազանց խաղում է ֆուտբոլ՝ ի հեճուկս իր համադասարանցի Յուպի, որը կարծում է, որ ֆուտբոլն աղջիկների համար չէ։ Նրանց ուսուցիչ Իննան նախատեսում է ֆուտբոլային մրցաշար կազմակերպել։ Բայց Աքքիի մոտ ախտորոշվում է լեյկոզ։ Դասարանցիները ամեն կերպ փորձում են աջակցել նրան, և Աքքին, չնայած իր հիվանդությանը շարունակում է խաղալ։ Նախքան մրցաշարը ուսուցիչները երեխաներին ուղարկում են ուսումնական ճամբար։ Այնտեղ Աքքին բարձրանում է ծառը և չի կարողանում այնտեղից իջնել։ Նրան օգնության է հասնում Յուպը։ Այս կուլմինացիոն պահն էլ նրանց մեջ ծնում է ռոմանտիկ հարաբերություններ։ Շուտով հիվանդությունը հասնում է ուղեղը, և Աքքին ստիպված է լինում հիվանդանոցում պառկել … Մրցաշարի ժամանակ Յուպը կրում է համազգեստ՝ Աքքիի երջանիկ թվանշանով, և նրանց թիմը հաղթում է։

Դերերում խմբագրել

  • Հաննա Օբբեկ - Աքքի
  • Նիլս Ֆերքոհայեն - Յուպ
  • Բրեմ Ֆլիք - Լաուրենս
  • Եվա վան դեր Խուխտ - ուսուցչուհի Ինա
  • Լուք Պիտերս - բեղավոր բժիշկ
  • Յոհաննա տեր Ստեխե - Աքիի մայր
  • Ռեյկու Բուսսեմեքեր - Աքիի հայր
  • Քրիս Կոմվալուիս - Աֆիդա
Մրցանակներ և առաջադրումներ
Տարի Մրցանակ Կատեգորիա Արդյունք
2012 Golden and Platin Film Golden Film Մրցանակ
2012 Nederlands Film Festival Golden Calf (հեռուստադիտողի համակրանք) Մրցանակ
2013 Rembrandt Awards Հոլանդացի լավագույն երիտասարդ դերասանուհի (Dennis Bots) Մրցանակ
2013 Rembrandt Awards Հոլանդացի լավագույն դերասանուհի (Հաննա Օբբեկ) Առաջադրում
2012 Toronto Sprockets International Film Festival for Children հանդիսատեսի համակրանք՝ որպես «Լավագույն խաղարկային ֆիլմ» Մրցանակ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Պաշտոնական կայք Արխիվացված 2013-09-29 Wayback Machine (նիդեր.)
  • Kevin Toma. (16-02-2012). «Achtste groepers huilen niet» (հոլանդերեն). www.volkskrant.nl. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
  • «'Achtse-Groepers Huilen Niet': ode aan Anke uit Bakel» (հոլանդերեն). www.ed.nl. 11 februari 2012. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
  • «Recensie Achtste groepers huilen niet» (հոլանդերեն). www.telegraaf.nl. 2012 թ․ փետրվարի 16. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.