Լասլո Լադանյի (հունգ.՝ László Ladányi, հոկտեմբերի 24, 1907(1907-10-24), Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - հունվարի 8, 1992(1992-01-08), Թել Ավիվ, Իսրայել), հունգարացի բանաստեղծ, հեղինակ, դրամատուրգ, լրագրող։

Լասլո Լադանյի
Ծնվել էհոկտեմբերի 24, 1907(1907-10-24)
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էհունվարի 8, 1992(1992-01-08) (84 տարեկան)
Վախճանի վայրԹել Ավիվ, Իսրայել
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Քաղաքացիություն Հունգարիա և  Իսրայել
Изображение автографа
 László Ladányi Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Լասլո Լադանյին Հունգարիայում հայտնի գրող է եղել դեռևս երիտասարդ տարիքում։ 50 տարեկան հասակում Իսրայել տեղափոխվելուց հետո էլ նա շարունակել է գրել հունգարերեն։ Նրա գրվածքները տպագրվել են և՛ իսրայելյան, և՛ օտարերկրյա մամուլում։ Հունգարիայում ապրելու տարիներին գրել է հիմնականում պոեզիա և դրամա, սակայն Իսրայել տեղափոխվելուց հետո հայտնաբերել է նոր ժանրը և սկսել ստեղծագործել արձակ՝ պատմվածքներ, վիպակներ։ Նրա պատմվածքները բազմազան ոճի են, իրատեսական տեսլականը զուգորդվում է բանաստեղծական սիմվոլիկայով, լիրիկական և փիլիսոփայական թեմաներով։ Պատմվածքներում առկա է մարդու հավերժական ուրախության և գեղեցկության տենչանքը։ Միաժամանակ նրա երգիծական գրվածքները լի են նուրբ հումորով[1][2][3][4]։

Կյանքն ու գործունեությունը Հունգարիայում

խմբագրել

1925 թվականին Լադանյին ավարտել է Բուդապեշտի առևտրի ակադեմիայի բարձրագույն դպրոցը։ Առաջին բանաստեղծությունը տպագրել է 1923 թվականին "Új Századok" (Նոր դարեր) գրական թերթում, որից հետո նրա բանաստեղծությունները հաճախակի տպագրվել են Բուդապեշտի պարբերականներում։ 1936-1949 թվականներին նա դարձել է "Új Idők (1894-1949)" (Նոր ժամանակներ) գրական շաբաթաթերթում պարբերաբար տպագրվող բանաստեղծ[Նշում 1][5] և ընդգրկվել է մի քանի ժողովածուներում։

Բանաստեղծությունների առաջին հատորը "Az éjszaka csodája" (Գիշերային առեղծված) լույս է տեսել 1940 թվականին։ Նույն թվականին նա ստիպված միացել է Հունգարիայի աշխատանքի ծառայությանը մինչև 1944 թվական։ 1943 թվականին մեկ օրով արձակուրդ է ունեցել և ամուսնացել Էդիթ Ութասիի հետ և նրա հետ ապրել մինչև կյանքի վերջ։ Աշխատանքային ծառայության տարիների դժվարին ժամանակները նա նկարագրել է «Իմ կյանքի կարուսելը» ինքնակենսագրական վեպում։ 1944 թվականի վերջում, երբ նացիստները գրավել են Հունգարիան և նրա ընկերությունը տեղակայվել է Ռումինիայում, նա կարողացել է փախչել և թաքնվել Ռումինիայի գյուղերում՝ փրկելով իր կյանքը։ 1945 թվականին տուն վերադառնալով՝ հարազատներին և ծնողներին սպանված է գտել։ Ողջ էին մնացել միայն քույրն ու կինը։

1945 թվականին Լադանյին դարձել է նորաստեղծ Հունգարիայի գորղների միության անդամ։ Հրատարակել է պոեզիա, հոդվածներ, պիեսներ, մանկական պատմվածքներ։ Նրա երեք գործողությունից բաղկացած հանգավոր պիեսը 1953 թվականին հաջողությամբ ներկայացվել է Բուդապեշտի թատրոնում։ Ռադիոն հեռարձակում է նրա բազմաթիվ ստեղծագործություններ, այդ թվում երեք գործողությամբ երաժշտական պիեսը, հանգավոր երգիծական դրամա, մի քանի կարճ պիեսներ, բանաստեղծություններ, դրամատիկացված պատմություններ[6][7]։ 1957 թվականի մայիսին Հունգարական հեղափոխության շեմին կնոջ և դստեր հետ արտագաղթել է Իսրայել, որտեղ էլ ապրել է մինչև կյանքի վերջ։

Իսրայելյան շրջան

խմբագրել

Իսրայել տեղափոխվելու առաջին տարիներին աշխատել է որպես լուսանկարիչ։ Նրա լուսանկարներն արժանացել են մրցանակների և մասնակցել Իսրայելի լրագրողների ընկերակցության շենքում կազմակերպված տարբեր ցուցահանդեսների։ 1967-1977 թվականներին որպես տեխնիկական գծագրիչ աշխատել է Իսրայելի հեռահաղորդակցության նախարարությունում։ Միաժամանակ շարունակել է գրել հունգարերեն։ Նրա կարճ պատմվածքներն ու վեպերը պարբերաբար տպագրվել են իսրայելա-հունգարական մամուլում։ Հունգարական մամուլի համար եբրայերենից անգլերեն է թարգմանել կարճ պատմվածքներ։

1957 թվականին դարձել է Լոնդոնում հիմնադրված Հունգարիայի արտասահմանյան գրողների ընկերության անդամ։ Շուրջ 25 տարի տպագրել է կարճ պատմվածքներ[8][9][10] պոեմներ[11][12] և հոդվածներ արտագաղթած հունգար գրողների գրական թերթում "Irodalmi Újság"[Նշում 2]: Որպես պարբերականի արտասահմանյան թղթակից՝ 1961 թվականին հոդվածների շարքով վավերագրել է Այքմանի փորձությունը։ Նրա կարճ պատմվածքները տպագրվել են Լոնդոնի «Népszava» (Ժողովրդի ձայն)[Նշում 3] և Մյունխենում հիմնադրված (1957-1961) «Látóhatár» (Հորիզոն) հունգարալեզու ամսագրում։

Պարգևներ

խմբագրել
 
Լասլո Լադանյիի ծաղրանկարը

Գրականության և պոեզիայի Հերցլի անվան մրցանակ, 1971[13]
Գրականության Նորդաուի անվան մրցանակ, 1975[14]

Ընտրյալ երկեր

խմբագրել
  • Az éjszaka csodája (Գիշերվա առեղծված), Բանաստեղծություններ, Բուդապեշտ, 1940։
  • Élet és halál között (Կյանքի և մահվան միջև), արձակ, 1962։
  • Tűzözön (Կրակի հեղեղ), Կարճ պատմվածքներ, պատկերազարդել է դուստրը՝ Էվա Լադանյին, Թել Ավիվ, 1968։
  • Halon Barakia (Երկնքի պատուհան), կարճ պատմվածքներ եբրայերեն թարգմանությամբ, պատկերազարդել է դուստրը՝ Էվա Լադանյին, Թել Ավիվ, 1974։
  • A lángoló özvegy (Կրակոտ այրին), Հումորային վեպ և կարճ պատմվածքներ, պատկերազարդել է դուստրը՝ Էվա Լադանյին, Թել Ավիվ, 1980։
  • Őszi verőfény (Աշնան պայծառ արև), Բանաստեղծություններ, Թել Ավիվ, 1982։
  • Látomás a falnál (Պատկեր պատին), վեպ և կարճ պատմվածքներ, Թել Ավիվ, 1984։
  • Barátom a dzsinn (Իմ ընկեր Ջինը), հումորային էսքիզներ, կարճ պատմվածքներ և բանաստեղծություններ, Թել Ավիվ, 1985։
  • Életem körhintája (Իմ կյանքի կարուսելը), վեպ և կարճ պատմվածքներ, Թել Ավիվ, 1987։
  • Francia négyes (Ֆրանսիական կվարտետ), կարճ պատմվածքներ և բանաստեղծություններ, Թել Ավիվ, 1989։
  • A lángoló özvegy (Կրակոտ այրին), վեպ և կարճ պատմվածքներ, Բուդապեշտ, 1990։
  • Gan haprahim shel Alex (Ալեքսի պարտեզը), կարճ պատմվածքներ եբրայերեն թարգմանությամբ, Թել Ավիվ, 1994։

Նշումներ

խմբագրել
  1. Hungarian art and literature weekly, first published in 1894. Became the most widely distributed literary periodical in Hungary. It printed the works of some of the best Hungarian authors and poets. It closed down in 1949։ Hungarian art and literature weekly, first published in 1894. Became the most widely distributed literary periodical in Hungary. It printed the works of some of the best Hungarian authors and poets. It closed down in 1949.
  2. Hungarian Literary Gazette, first printed in Hungary in 1950.
    For spiritually pioneering the 1956 Hungarian revolution, it was closed down and its editors, together with many other writers, had to relocate to Western Europe and continue their activities in exile. In 1957 the periodical was resumed first in Vienna, later in London, supported by the American Congress for Cultural Freedom. It became the mouthpiece of the Hungarian writers in exile. In 1962 it moved to Paris. In 1989 it was published in Budapest again but closed down after two issues.
  3. Hungarian paper published in London. Edited by emigrated politician Kéthly Anna between 1957-1964.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Article about Ladányi's works, his literary style, themes and his book "Tűzözön" (Fireflood) – Tamás Aczél, "Irodalmi Újság" (Paris) September 15, 1968. page 5». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  2. Literary Criticism about Ladányi's book – "A lángoló özvegy" (Hot Widow). "Newyorki figyelő" (New York), July 24, 1980.
  3. Article about Ladányi's poems, his literary style and his book – "Őszi verőfény" (Bright Autumn Sun). Gréda József, "Új Kelet" (Tel Aviv), January 29. 1982.
  4. Article for Ladányi's memory, about his literary activity during his lifetime, Benedek Pál, "Új Kelet" (Tel Aviv), February 7. 1992.
  5. List of poems published in "Új Idők"
  6. «Hungarian Radio Lexicon». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  7. «Hungarian Radio Lexicon». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  8. Irodalmi Újság, November 1, 1962. page 7 Արխիվացված Հունվար 26, 2016 Wayback Machine.
  9. «Irodalmi Újság, July 1, 1963. page 7». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  10. «Irodalmi Újság, March 1, 1966. page 7». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  11. «Irodalmi Újság, August 15, 1959. page 6». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  12. «Irodalmi Újság, July 1, 1965. page 6». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  13. Herzl prize - Hungarian Electronic Library
  14. Nordau prize - Hungarian Electronic Library
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասլո Լադանյի» հոդվածին։