Լաուրա Փեռլզ (օգոստոսի 15, 1905(1905-08-15)[1], Պֆորցհայմ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ - հուլիսի 13, 1990(1990-07-13)[1], Պֆորցհայմ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանական ծագմամբ հայտնի հոգեբան և հոգեթերապևտ, որն օգնել է հիմնել հոգեթերապիայի Գեշտալտ դպրոցը։ Նա Ֆրիդրիխ (Ֆրեդերիկ) Փեռլզի կինն էր, որը նույնպես հայտնի հոգեթերապևտ և հոգեբույժ էր։

Լաուրա Փեռլզ
Ծնվել էօգոստոսի 15, 1905(1905-08-15)[1]
ԾննդավայրՊֆորցհայմ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ
Մահացել էհուլիսի 13, 1990(1990-07-13)[1] (84 տարեկան)
Մահվան վայրՊֆորցհայմ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունհոգեբան և բժիշկ
ԱմուսինՖրեդերիկ Պերլզ

Նախապատմություն

խմբագրել

Փեռլզը ծնվել է հարուստ վաճառականի ընտանիքում 1905 թվականին[2]։ Հինգ տարեկան հասակում սկսել է նվագել դաշնամուր և պրոֆեսիոնալ վարպետություն ցուցաբերել 18 տարեկանում[3]։ Ավելի ուշ, երաժշտությունը և պարը ներառվեցին նրա թերապիայի մեջ։ Նա սկսեց հետաքրքրվել հոգեբանությամբ, երբ 16 տարեկան էր։ Ուսանող լինելու ընթացքում Լաուրան սովորել է Պաուլ Թիլիխի և Մարտին Բուբերի հետ, որոնց հետ այնուհետև ուսումնասիրել է հոգեբանների աշխատանքը, ովքեր ստեղծել էին Գեշտալտ դպրոցը[2]։ Ինչպես նրանից առաջ, այնպես էլ նրանից հետո իր հանդեպ շատերի հետաքրքրությունը սկսվեց Ֆրոյդի 1899 թ․ «Երազների մեկնաբանությունը» կարդալուց հետո։ Երբ նա դարձավ հոգեվերլուծաբան, նա շարունակում էր դաշնակահարուհու կարիերան, նաև հաճախել է իրավաբանական դպրոց և ստացել գեշտալտ հոգեբանության գիտական աստիճան[3]։ Նա նաև գիտության դոկտորի կոչում է ստացել Գերմանիայի Ֆրանկֆուրտի համալսարանից[4]։

1930 թվականին նա ամուսնացավ Ֆրիդրիխ (Ֆրեդերիկ) Փեռլզի հետ։ Նրանք ծանոթացել էին Ֆրանկֆուրտի հոգեբանական ինստիտուտում աշխատելու ժամանակ։ Զույգը ունեցավ երկու երեխա, աղջիկ՝ Ռենատե Պելեսը, և որդի՝ Ստեփան Փեռլզը, ով նույնպես հոգեբան էր Ալբուրկերկում[4]։ Ավելի ուշ Լաուրան վերադարձավ իր ծննդավայր՝ Պֆորժիմ, որպեսզի ավելի մոտ լինի իր դստերը[2]։

1933 թվականին նացիզմի ծաղկման ժամանակ Փեռլզները ստիպված էին փախչել Գերմանիայից։ Որից հետո նրանք տասներեք տարի անցկացրեցին Հարավային Աֆրիկայում։ Որտեղ էլ նրանք միասին գրեցին իրենց առաջին գիրքը՝ Ֆրոյդի տեսության և վերանայման գիրքը, որը լույս է տեսել 1942 թվականին։ Այս աշխատանքը սկիզբ դրեց հոգեթերապիայի նրանց նոր տեսությանը՝ գեշտալտ թերապիային, որը բաղկացած էր հաճախորդի դեմքին նայելուց՝ նկատելու նրա կեցվածքն ու ժեստերը։ Փեռլզները նաև հիմնել են Հարավաֆրիկյան հոգեվերլուծության ինստիտուտը 1935 թվականին, իսկ Ֆրիցը աշխատել է հարավաֆրիկյան բանակում նացիստների դեմ պայքարում[5]։Լաուրան և նրա ամուսինը՝ Ֆրից Փեռլզը, աշխատել են Գեշտալտ թերապիա կոչվող տեսության և տեխնիկայի մշակման վրա։ Գեշտալտ թերապիան Ֆրոյդի և Վիլհելմ Ռայխի հոգեդրամայի խառնուրդն է։

1951 թվականին, տեղափոխվելով Նյու Յորք, Փեռլզը Պաուլ Գուդմոնի և Ռալֆ Հեֆերլայնի հետ հրատարակել է Գեշտալտ Թերապիան՝ «Հուզմունք և աճ մարդկային անհատականության մեջ»։ 1952 թվականին, Պաուլ Գուդմանի օգնությամբ, նրանք հիմնեցին Գեշտալտ թերապիայի Նյու Յորքի ինստիտուտը։ Այս ընթացքում Նյու Յորքում Լաուրան համարվում էր ինստիտուտի հենարանը։ Մինչ գրքերը տպագրվում էին, Լաուրան անհայտ ներդրող էր։

Երբ, 1960-ականների սկզբին Ֆրից Փեռլզը բնակություն հաստատեց Կալիֆորնիայի Բիգ Սուր քաղաքի Էսալենի ինստիտուտում, Լաուրան մնաց Նյու Յորքում։ Նա շարունակեց ղեկավարել ինստիտւտը ևս մոտ 30 տարի՝ Ֆրիցի մահից հետո։

Լաուրա Փեռլզը մահացել է Պֆորժիմում (Հարավային Գերմանիա) 1990 թվականին վահանաձև գեղձի հետ կապված բարդությունների պատճառով՝ իր 85-ամյակից մեկ ամիս առաջ։ Նրա միակ գրքի անգլերեն հրատարակությունը տպագրվել է հետմահու՝ 1992 թվականին[4][5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Goleman, Daniel (1990 թ․ հուլիսի 18). «Laura Perls, 84, Dies in Germany; Founder of Gestalt Psychotherapy». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2022 թ․ մայիսի 9-ին.
  3. 3,0 3,1 Corey, Gerald (2008). Theory and Practice of Counseling and Psychotherapy, Eighth Edition. Belmont, CA: Thomson Higher Education. էջ 199. ISBN 9780495102083.
  4. 4,0 4,1 4,2 Capuzzi, David; Stauffer, Mark (2016). Counseling and Psychotherapy: Theories and Interventions, Sixth Edition. Alexandria, VA: American Counselling Association. էջեր 197. ISBN 9781556203541.
  5. 5,0 5,1 Goleman, Daniel (1990 թ․ հուլիսի 18). «Laura Perls, 84, Dies in Germany; Founder of Gestalt Psychotherapy». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2022 թ․ մայիսի 8-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել