Լաուրա Կովեշի
Լաուրա Կոդրուտա Կովեշի ((ռումիներեն՝ Laura Codruța Kövesi) ի ծնե՝ Լաուրա Կոդրուտա Լասկու (ռումիներեն՝ Laura Codruța Lascu), մայիսի 15, 1973, Sfântu Gheorghe, Ռումինիա), ռումինացի պետական գործիչ, Ռումինիայի ազգային հակակոռուպցիոն տնօրինության գլխավոր դատախազ, 2006 թ.-ից մինչև 2012 թվականը եղել է Ռումինիայի գլխավոր դատախազը[2]։
Լաուրա Կովեշի | |
Կրթություն՝ | Բաբեշ-Բոլյաի համալսարան (1995) և Տեմիշոարայի արևմտյան համալսարան |
---|---|
Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | դատախազ |
Ծննդյան օր | մայիսի 15, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Sfântu Gheorghe, Ռումինիա |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Ի ծնե անուն | ռումիներեն՝ Laura Codruța Lascu |
Ամուսին | Eduárd Kövesi? |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելԼաուրան ծնվել է 1973 թվականին։ Հայրը՝ Յոհան Լասկուն եղել է դատախազ։ Լաուրան մանկության և պատանեկության տարիներին խաղացել է բասկետբոլ, 1989 թվականին բասկետբոլի Ռումինիայի ազգային հավաքականի կազմում դարձել է մինչև 16 տարեկանների փոխչեմպիոնուհի[3][4][5]։
1991-1995 թվականներին սովորել է «Բաբեշ-Բոյայի» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1995 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 1999 թվականի մայիսի 1-ը աշխատել է Սիբիու շրջանի դատախազությունում։ 1996-1997 թվականներին սովորել է նույն քաղաքի «Լուչիան Բլագայի» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 2000 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2002 թվականի նոյեմբերի 1-ը եղել է Սիբիու շրջանի դատախազության կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կազմակերպության գլխավոր դատախազը։ 2002- 2004 թվականներին եղել է նույն Սիբիու շրջանի դատարանի կազմակերպված հանցագործությունների և թմրանյութերի դեմ պայքարի գլխավոր դատախազը։ 2004 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 1-ը եղել է Սիբիուի քրեական հետախուզության վարչության գլխավոր դատախազը, իսկ մինչև 2006 թվականը՝ տարածքային կառավարման դատախազը։ 2006 թվականի հունվարից մինչև հոկտեմբեր եղել է Սիբիու շրջանի դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության գրասենյակի դատախազ։ 2006 -2012 թվականներին եղել է Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ։ Ստանձնելով այդ պաշտոնը Լաուրա Կովեշին դառնում է Ռումինիայի պատմության մեջ առաջին կին և երիտասարդ գլխավոր դատախազը[5][6]։ 2012 թվականին ստացել է իրավագիտության դոկտորի կոչում։ 2016 թվականի փետրվարից Ռումինիայի արդարադատության նախարարության գլխավոր դատախազն է[7][8]։ Բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է։
Իր աշխատանքային գործունեության ընթացքում Լաուրա Կովեշին բազմաթիվ քրեական գործեր է հարուցել ռումինացի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ[9]։
Ընտանիք
խմբագրել2002 թվականին Լաուրան ամուսնացել է հունգարացի Էդուարդ Կովեշիի հետ։ 2007 թվականին նրանք ամուսնալուծվել են։ Ամուսնալուծությունից հետո Լաուրան որոշել է կրել նախկին ամուսնու ազգանունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.romaniajournal.ro/society-people/dna-chief-kovesi-to-be-awarded-the-title-of-commander-of-the-order-of-the-polar-star-from-the-king-of-sweden/
- ↑ «KÖVESI LAURA CODRUȚA». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «4 - Laura Codruta Lascu».
- ↑ «Laura Kovesi, l'intégrité roumaine».
- ↑ 5,0 5,1 «Roumanie. L'incorruptible des Carpates».
- ↑ «Codruţa Kovesi - singurul procuror general al României care-şi duce mandatul până la capăt».
- ↑ «Ministrul Justitiei a facut anuntul oficial: Kovesi, in fruntea DNA pentru inca un mandat».
- ↑ «Laura Codruta Kovesi, reinvestita la sefia DNA cu acte - Ministrul Justitiei a trimis la CSM propunerea UPDATE».
- ↑ Румынский прокурор завела более тысячи уголовных дел на чиновников-взяточников(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Կովեշի» հոդվածին։ |