Լաուտարներ
Լաուտարներ (ռումիներեն՝ Lăutarii, բառացի թարգմանությամբ՝ երգիչներ, նվագողներ), 1971 թվականին «Մոլդովա-ֆիլմ» կինոստուդիայում ռեժիսոր Էմիլ Լոտյանուի կողմից նկարահանված գեղարվեստական ֆիլմ, որում պատկերված է ժողովրդական երաժիշտների կյանքը։
Լաուտարներ ռուս.՝ Лаутары | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1972 |
Լեզու | ռումիներեն և ռուսերեն |
Ռեժիսոր | Էմիլ Լոտյանու[1] |
Սցենարի հեղինակ | Էմիլ Լոտյանու |
Դերակատարներ | Միհայ Տիմոֆտի, Սերգեյ Լունկևիչ և Գրիգորե Գրիգորիու |
Օպերատոր | Վիտալի Կալաշնիկով |
Երաժշտություն | Եվգենի Դոգա և Իսիդոր Բուրդին |
Կինոընկերություն | Մոլդովաֆիլմ |
Տևողություն | 140 րոպե |
Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել հատկապես Իտալիայում։ 1972 թվականին «Լաուտարներ» ֆիլմը Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնում արժանացել է երկրորդ մրցանակի (Արծաթե խեցի), ինչպես նաև նույն կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակի։ Ֆիլմն ստացել է նաև Նեապոլում անցկացվող միջազգային կինոփառատոնի Արծաթե Նիմֆա մրցանակ (1972) և Օրվիենտոյում անցկացվող միջազգային կինոփառատոնի հատուկ դիպլոմ (1972)։
Սյուժե
խմբագրելՖիլմը պատմում է Մոլդովայի թափառական ժողովրդական երաժիշտների՝ լաուտարների կյանքի մասին։ Մանուկ հասակից Տոմա Արիստարը երկու տարվածություն ուներ՝ երաժշտությունը ու սերը գեղեցկուհու՝ գնչուհի Լյանկայի հանդեպ։ Սակայն ինչքան էլ պայքարում են նրանք իրենց սիրո համար, ի վերջո նրանց բաժանում են։ Բայց Տոմա Արիստարը մնում է անբաժան իր ջութակից, որի հետ ինքը շրջում է Մոլդովայի բազմաթիվ ճանապարհներով՝ իր հետ տանելով նաև հուշերը Լյանկայի մասին։ Եվ միայն մահվանից առաջ Տոմա Արիստարը հանդիպում է ծեր գնչուհուն ու հանձին նրա ճանաչում Լյանկային՝ իր միակ սիրուն։
Դերերում
խմբագրել- Սերգեյ Լունկևիչ – Տոմա Ալիստար
- Դումիտրու Հեբեշեսկու – Տոմա Ալիստար (պատանեկան տարիքում)
- Ժենյա Ռոլկո – Տոմա Ալիստար (մանուկ հասակում)
- Գալինա Վոդյանիցկայա – գնչուհի Լյանկա (տարեց հասակում)
- Օլգա Կիմպյանու – Լյանկա (պատանեկան տարիքում)
- Անժելիկա Յաշչենկու – Լյանկա (մանուկ հասակում)
- Գրիգորե Գրիգորիու – Ռադու Նեգոստին
- Սվետլանա Տոմա – Ռամինա
- Հարալամբիե Բերդագա – լաուտար
- Զուբկու Վասիլե – Իլիե Վիլչու
- Դումիտրու Մոկանու – լաուտար
- Իլիե Մեսկեյ – լաուտար
- Վիլլի Մուսոյան – լաուտար Դրագոմիր
- Միհայիլ Կուրագեու – հայդուկ
- Միհայի Տիմոֆտի – (տիտրերում նշված է Մ. Տիմոֆտե) Վասիլիի ուղեկիցը
- Իոն Արակելու – Յանկու
- Դումիտրու Ֆուսու
- Կոնստանտին Կոնստանտինով – էպիզոդ
- Վալերիու Կուպչա
- Վիկտոր Չուտակ
- Միրչա Սոցկի-Վոյնիչեսկու
- Դումիտրու Կարաչոբանու
- Դոմնիկա Դարիենկո
- Գեորգի Հասսո
- Ռասմի Ջաբրաիլով – Յանկու «Աստծու փող»
Մրցանակներ
խմբագրել- «Նիմֆա» մրցանակ (1972 թվական)
- «Արժաթե խեցի», «Նենուսկուա», «Գակսեն» մրցանակներ (1972 թվական)
- «Արծաթե ծովահարս» մրցանակ (1972 թվական)
Երաժշտություն
խմբագրելLume, Lume (Կյանք, օ կյանք) - Մարիա Տենասե
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Լաուտարներ» Արխիվացված 2017-10-25 Wayback Machine ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում