Լանին ազգային պարկ
Լանին ազգային պարկ (իսպ.՝ Parque nacional Lanín), ազգային պարկ, որը տեղակայված է Նեուկեն պրովինցիայում։ Ներառում է տարբեր տեսակի ծառեր, մասնավորապես հաճարենիներ և մերկասերմերից այնպիսի ծառեր, ինչպիսիք են լենգան, շքածառը ու մի քանի տեսակներ, որոնցից շատերն Արգենտինայում որևէ այլ վայրում չեն հայտնաբերվել։
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Նեուկեն |
Հիմնվել է | 1937[1] |
Մակերես | 3790 կմ² |
ԲԾՄ | 1595 մետր |
Պարկն ընդգրկում է Լանին հրաբուխը, Ուեչուլակֆեն, Ալումինեն, Լակար լիճը և այլն։ Նրանց մեջ են բազմաթիվ գետեր ու վտակներ, որոնցում իրականցվում է սաղմոն և կարմրախայտ ձկնատեսակների որսը։ Պարկի կենդանական աշխարհը նման է հարավային մասում գտնվող Նաուել Ուապի ազգային պարկին։
Լակար լճի ափին գտնվող Սան Մարտին դե Լոս Անդեր քաղաքը ծառայում է պարկ այցելող զբոսաշրջիկներին, ինչպես նաև` Չապելկոյի մոտակայքում գտնվող լեռնադահուկային կենտրոնը՝ դահուկորդների համար։
Կլիմա
խմբագրելՊարկն ունի չափավոր կլիմա (բացառությամբ ավելի բարձր շրջանների)[2]։ Տարեկան միջին ջերմաստիճանը ձմռանը տատանվում է 4 °C-ի շուրջ, իսկ ամռանը՝ 20 °C[2]։ Տարեկան տեղումների քանակը կազմում է մոտ 1800 մմ, չնայած որոշ տարածքներում դրանք կարող են գերազանցել 4000 մմ-ը[2]։ Տեղումների մեծ մասը թափվում է մայիս-օգոստոս ամիսներին, մինչդեռ ձյուն կարող է տեղալ ցանկացած ժամանակ, հատկապես՝ մայիսից մինչև հոկտեմբեր ամիսների ընթացքում[2]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.argentina.gob.ar/sites/default/files/ficha_-_pn_lanin.pdf
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Parque Nacional Lanin» (Spanish). Administración de Parques Nacionales. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք (իսպաներեն)
- Լանին ազգային պարկ Արխիվացված 2021-02-23 Wayback Machine (իսպաներեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանին ազգային պարկ» հոդվածին։ |