Լայոնել Լինդոն (անգլ.՝ Lionel Lindon, սեպտեմբերի 2, 1905(1905-09-02)[1][2][3][4], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] - սեպտեմբերի 20, 1971(1971-09-20)[1][2][3][4], Վան Նայս (Կալիֆորնիա), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոօպերատոր։ «Օսկար» մրցանակի դափնեկիր լավագույն օպերատորական աշխատանք անվանակարգում «Աշխարհի շուրջը 80 օրում» (1956) ֆիլմի համար։

Լայոնել Լինդոն
My Favorite Brunette (1947) 1.jpg
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 2, 1905(1905-09-02)[1][2][3][4]
Ծննդավայր՝Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Վախճանի թիվ՝սեպտեմբերի 20, 1971(1971-09-20)[1][2][3][4] (66 տարեկանում)
Վախճանի վայր՝Վան Նայս (Կալիֆորնիա), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝օպերատոր-բեմադրիչ
Պարգևներ՝Օսկար մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար (գունավոր)
IMDb։ID 0512068

ԿենսագրությունԽմբագրել

Լայոնել Լինդոնը ծնվել է 1905 թվականի սեպտեմբերի 2-ին Կալիֆոռնիայում[5]։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է ընդունվել Paramount Pictures ստուդիայում[6]։ 1927 թվականին սկսել է աշխատել կինոյում որպես օպերատորի օգնական։ Որպես հիմնական կինոօպերատոր աշխատել է 1943 թվականից։ Հայտնի է Մայքլ Անդերսոնի «Աշխարհի շուրջը 80 օրում» (1956), ռեժիսոր Ջոն Ֆրանկենհայմերի «Մանջուրյան թեկնածու» (1962) և «Մեծ մրցանակ» (1966) ֆիլմերով։ Իր կարիերայի ընթացքում մասնակցել է 125 ֆիլմի նկարահանումների[7]։ Անդամակցել է Ամերիկյան կինոօպերատորների միությանը[6]։

Լայոնել Լինդոնը մահացել է 1971 թվականի սեպտեմբերի 20-ին Վան Նայսում (Կալիֆոռնիա)[5].

Ընտրյալ ֆիլմագրությունԽմբագրել

  • 1944 – Գնա քո ճանապարհով / Going My Way (ռեժ.՝ Լեո Մակերի)
  • 1946 – Կապույտ գեորգին / The Blue Dahlia (ռեժ.՝ Ջորջ Մարշալ)
  • 1947 – Իմ սիրելի սևահերը / My Favorite Brunette (ռեժ.՝ Էլիոթ Նաջենթ)
  • 1949 – Կեղծանունը Նիք Բիլ / Alias Nick Beal (ռեժ.՝ Ջոն Ֆերոու)
  • 1950 – Նշանակման վայրը՝ Լուսին / Destination – Moon (ռեժ.՝ Իրվինգ Փիչել)
  • 1950 – Սորուն ավազ / Quicksand (ռեժ.՝ Իրվինգ Փիչել)
  • 1952 – Շրջադարձային կետ / The Turning Point (ռեժ.՝ Ուիլյամ Դիտերլե)
  • 1955 – Տիեզերքի գրավումը / Conquest of Space (ռեժ.՝ Բայրոն Հեքսին)
  • 1956 – Աշխարհի շուրջը 80 օրում / Around The World In 80 Days (ռեժ.՝ Մայքլ Անդերսոն)
  • 1957 – Սև կարիճ / The Black Scorpion (ռեժ.՝ Էդվարդ Լյուդվիգ)
  • 1958 – Ես ուզում եմ ապրել / I Want to Live! (ռեժ.՝ Ռոբերտ Ուայզ)
  • 1961 – Պատանի վայրենիները / The Young Savages (ռեժ.՝ Ջոն Ֆրանկենհայմեր)
  • 1962 – Մանջուրյան թեկնածու / The Manchurian Candidate (ռեժ.՝ Ջոն Ֆրանկենհայմեր)
  • 1966 – Մեծ մրցանակ / Grand Prix (ռեժ.՝ Ջոն Ֆրանկենհայմեր)
  • 1966 – Մահացու տոթ կարուսելի վրա / Dead Heat on a Merry-Go-Round (ռեժ.՝ Բեռնարդ Ջիրարդ)

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

  • «Օսկար» մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար
    • Ներկայացվել է 1945 թվականին «Գնա քո ճանապարհով» ֆիլմի համար[8]
    • Արժանացել է 1957 թվականին «Աշխարհի շուրջը 80 օրում» ֆիլմի համար[9]
    • Ներկայացվել է 1959 թվականին «Ես ուզում եմ ապրել» ֆիլմի համար[10]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #138513406 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 «Lionel Lindon (1905 - 1971) - Find A Grave Memorial» (անգլերեն)։ findagrave.com։ Վերցված է 2017-09-16 
  6. 6,0 6,1 «LIONEL LINDON» (անգլերեն)։ www.cinematographers.nl։ Վերցված է 2017-09-16 
  7. «Lionel Lindon Cinematographer» (անգլերեն)։ Վերցված է 2017-09-16 
  8. «The 17th Academy Awards | 1945»։ Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն)։ Վերցված է 2017-09-16 
  9. «The 29th Academy Awards | 1957»։ Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն)։ Վերցված է 2017-09-16 
  10. «The 31st Academy Awards | 1959»։ Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն)։ Վերցված է 2017-09-16 

Արտաքին հղումներԽմբագրել