Լայբնիցի հաշվեմեքենա, գերմանացի մաթեմատիկոս Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցի ստեղծած հաշվեմեքենան։

Լայբնիցի հաշվեմեքենայի պատճեն Գերմանական թանգարանում

Ստեղծման պատմություն խմբագրել

Գերմանացի մաթեմատիկոս և փիլիսոփա Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցի մոտ հաշվարկներ կատարող մեքենայի ստեղծման միտքն առաջ եկավ հոլանդացի մաթեմատիկոս և աստղագետ Քրիստիան Հյուգենսի հետ ծանոթությունից հետո։ Հսկայական թվով հաշվումները, որոնք ստիպված էր կատարել աստղագետը, Լայբնիցին հանգեցրեց մեխանիկական սարք ստեղծելու մտքին, ինչև կարող էր հեշտացնել այդպիսի հաշվարկները։ («Քանի որ արժանի չէ այդպիսի հրաշալի մարդկանց ստրուկի նման ժամանակ կորցնել հաշվարկման աշխատանքի վրա, ինչը մեքենայի օգտագործման դեպքում կարելի է վստահել ցանկացածին»)։

Լայբնիցը հաշվեսարքն ստեղծեց 1673 թվականին։ Ինչպես մեկ այլ հաշվիչ մեքենայում՝ գիտնական-գյուտարար Բլեզ Պասկալի Պասկալինայում, թվերի գումարումը կատարվում էր տասական համակարգում միմյանց հետ կապված անվակներով։ Կառուցվածքում շարժական մասի և սանդղավոր անիվը պտտող բռնակի (մեքենայի հետագա տարբերակներում՝ գլան) ավելացումը թույլ էին տալիս գումարման գործողություններ, որոնց օգնությամբ կատարվում էր թվերի բաժանում և բազմապատկում։ Թվերի անհրաժեշտ քանակությամբ կրկնվող գումարը կատարվում էր ավտոմատ կերպով։

Մեքենան Լայբնիցը ցուցադրեց Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայում և Լոնդոնյան թագավորական հասարակությանը։ Ստեղծվել են երկու նախատիպ, մինչ այսօր պահպանվել է միայն մեկը Գերմանիայի Ներքին Սաքսոնիայի Հանովերում (գերմ.՝ Niedersächsische Landesbibliothek): Մի քանի ավելի ուշ ստեղծված պատճենները գտնվում են Գերմանիայի թանգարաններում, օրինակ՝ Մյունխենի Գերմանական թանգարանում։

Ժառանգություն խմբագրել

Չնայած Լայբնիցի հաշվեմեքենայի թերություններին, այն հաշվեմեքենաների գյուտարարներին տվեց նոր հնարավորություններ։ Լայբնիցի հայտնագործած հաղորդակը՝ քայլող գլանը կամ Լայբնիցի անիվը, 300 տարի շարունակ, մինչև 1970-ական թվականները, օգտագործվում էր շատ հաշվողական մեքենաներում։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Знакомьтесь: компьютер = Understanding computers : Computer basics : Input/Output; Пер. с англ. К. Г. Батаева; Под ред. и с пред. В. М. Курочкина — Москва : Мир, 1989. — 240 с., ил. ISBN 5-03-001147-1 (русск).