Լականոֆոբիա, իռացիոնալ անկառավարելի վախ բանջարեղենից։ Լականոֆոբիա տերմինն առաջացել է հունարեն λαχανικό (lachaniko)-բանջարեղեն և φόβος-վախ բառերից։ Շատ մարդիկ պարզապես չեն սիրում բանջարեղեն, սակայն նրանք, ովքեր տառապում են այս ֆոբիայով, բանջարեղենի միայն տեսքը, նույնիսկ դրա մասին խոսելը կարող է առաջացնել տագնապային հարձակում, շնչառության վատթարացում, սրտի արագ բաբախում, սրտխառնոց, քրտնարտադրություն, գլխապտույտ[1][2]։

Marketvegetables.jpg
Armenian Vegetable Basket.JPG

Բանջարեղենը պարունակում է տարբեր վիտամիններ և օգտակար է առողջության համար, սակայն լակամաֆոբիայով տառապող մարդկանց համար այն հանդիսանում է որպես կեղտոտ, անառողջ սնունդ։ Նրանք փորձում են ամեն կերպ խուսափել բանջարեղենից։ Նրանք կարող են օրեր շարունակ դուրս չգալ տանից, եթե մոտակայքում լինի բանջարեղենի խանութ։ Այսպիսով նրանք խուսափում են բոլոր այն տեղերը գնալուց, որտեղ կարող է բանջարեղեն լինել։ Խնդիրը ավելի է բարդանում, երբ մարդը տառապում է լականոֆոբիայով և բուսակեր է[3]։

Կան մարդիկ, ովքեր վախենում են միայն մի քանի տեսակի բանջարեղենից, մինչդեռ մեծամասնությունը վախենում է ամեն տեսակ բանջարեղենից։

Ֆոբիան ամբողջովին բուժելը գրեթե հնարավոր չէ, սակայն կան տարբեր միջոցներ այն փոքր-ինչ հաղթահարելու համար, որը պետք է կատարվի մասնագետների օգնությամբ։

Լականոֆոբիայի առաջացման պատճառներԽմբագրել

Լականոֆոբիան հիմնականում առաջանում է փոքր տարիքում։ Պատճառ կարող է հանդիսանալ բանջարեղեն չուտելու համար ծնողի՝ երեխային պատժելը։ Պատիժը կարող է հանգեցնել նրան, որ երեխան զգա վտանգ, ատելություն կամ հակակրանք այն երևույթի կամ իրի հանդեպ՝ ինչի համար պատժվում է։

Կան մարդիկ, ովքեր վախենում են պատահաբար կուլ տալ բանջարեղենի վրայի միջատներին։ Սրա պատճառը կարող է հանդիսանալ բանջարեղենի վրա թրթուր, ճիճու կամ որևէ այլ միջատ տեսնելը։ Նույնիսկ բանջարեղենը շատ լավ լվանալուց հետո նրանք դեռ կարծում են, որ միջատները կարող են լինել բանջարեղենի ներսում կամ ուղղակի չնկատվել[4]։

Որոշ մարդիկ վախենում են բանջարեղեն ուտել` մտածելով, որ դրանց սերմերը կաճեն հենց իրենց որովայնում։ Հնարավոր է, որ նրանք ականատես են եղել միջադեպի, որտեղ ինչ-որ մեկը խեղդվել է բանջարեղենի կորիզից, կամ հենց իրենք են պատահաբար կուլ տվել[5][6]։

Եթե երեխան ականատես լինի ծնողի՝ բանջարեղենի հանդեպ զզվանք ցուցաբերելուն, հավանականությունը մեծ է, որ երեխայի մոտ կզարգանա լականոֆոբիան։ Փոքր տարիքում երեխաների վրա ավելի հեշտ է ազդեցություն թողնելը։ Նրանք ավելի ուշադիր են, առավել ևս հարազատների արարքների հանդեպ[7]։

Լականոֆոբիան կարող է առաջանալ այլ ֆոբիաների հետևանքով (օրինակ՝ ուտելու, խեղդվելու, փսխման, մահվան ֆոբիաներ)։

Կան մարդիկ, ովքեր տհաճ զգացողություններ են ունենում որևէ բանջարեղենի կպնելուց, որի հետևանքով էլ առաջանում է լականոֆոբիան։

ԾանոթագրություններԽմբագրել