Լազիկե

երկիր Վրաստանի արևմուտքում

Լազիկա, Լազական թագավորություն (հայ մատենագրության մեջ՝ «Ղազիւիկե» (Եգերաց թագավորություն), վրացերեն՝ Էգրիսի (վրացերեն՝ ლაზიკის სამეფო)), պետություն այժմյան Վրաստանի արևմտյան մասում, II - VI դդ.։ Ընդգրկել է Ճորոխի գետաբերանից հյուսիս ընկած շրջանը։ IV դ. լազերի թագավորությունը, իր իշխանությանն է ենթարկել Արևմտյան Վրաստանի ցեղերին (մեգրելներ, սվաններ, ափշիլներ, աբազգներ)։ Լազիկայի նշանավոր քաղաքներն էին մայրաքաղաք Արքեոպոլիսը (այժմ Նոքալաքևի), Հռոդոպոլիսը (այժմ՝ Վարդցիխե), Վաշնարին, Պետրան (այժմ՝ Ցիխիսձիրի), Ապսարը (այժմ Գոնիո)՝ բոլորը Վրաստանում։

Լազիկան ուշ անտիկ շրջանում (5-6-րդ դարեր)

IV - VI դդ. Լազիկայում ձևավորվել են ֆեոդալական հարաբերություններ, 523-ին պաշտոնական կրոն է դարձել ավելի վաղ տարածված քրիստոնեությունը։ Սկզբնական շրջանի բյուգանդական եկեղեցու գերիշխանությունը հետագա դարերում փոխարինվել է վրացական եկեղեցու գերիշխանությամբ, որի միջոցով Լազիկայում տարածվել է վրացական գիրն ու գրականությունը, վրացական վաղ ֆեոդալական մշակույթը։

Լազիկայի տերիտորիան պատերազմի ռազմաբեմ էր Բյուզանդիայի և Իրանի միջև։ 562-ի պայմանագրով Լազիկան կախման մեջ է մնացել Բյուզանդիայից, վերացել է թագավորական իշխանությունը, VII դ. մտել է Աբխազական թագավորության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png