Լազար Յակովլևիչ Սիտերման (բելառուս․՝ Лазар Якаўлевіч Сітэрман, 1894 կամ 1892[1], Մոզր, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - 1941, Minsk Ghetto, Մինսկ), խորհրդային բժիշկ-թերապևտ, Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Լազար Սիտերման
բելառուս․՝ Лазар Якаўлевіч Сітэрман
Դիմանկար
Ծնվել է1894 կամ 1892[1]
ԾննդավայրՄոզր, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1941
Մահվան վայրMinsk Ghetto, Մինսկ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԴորպատի կայսերական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունբժիշկ, գիտնական, chief physician և medical administrator
ԱշխատավայրԲելառուսի պետական համալսարան և Մինսկի պետական բժշկական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ

Պատմաբան Յակով Էթնիգերի հայրը[2]։

Կենսագրությունման

խմբագրել

Լազարը ծնվել է 1894 թվականի հոկտեմբերին Մոզր քաղաքում, դեղագործի ընտանիքում։ 1916 թվականին ավարտել է Տարտուի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1916 թվականից եղել է ռազմական բժիշկ՝ Ռուսական և Կարմիր բանակներում։ 1920-ական թվականների սկզբին մասնակցել է Մինսկում բժշկական-սանիտարական աշխատանքների կազմակերպմանը։ 1921 թվականին՝ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո նշանակվել է Մինսկի կենտրոնական պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ։ 1923-1930 թվականներին եղել է Բելառուսի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի բուժական կլինիկայի ասիստենտ։ 1931 թվականից զբաղեցրել է Մինսկի բժշկական ինստիտուտի ամբիոնի վարիչի պաշտոնը։ 1933 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։

1936 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ Գիտական աշխատանքի մեթոդիկային տվել է առաջնային տեղ։ 1938 թվականին գիտական աշխատանքների համար պատրաստել է ուղեցույցներ։ 1939 թվականին դարձել է «Կլինիկական դեղատոմսերի հավաքածու» աշխատության հեղինակ։ Նույն թվականին ստացել է ԲԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում։

Հրապարակել է մի շարք աշխատություններ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման պատճառների և դրանց բուժման վերաբերյալ։

Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո մի քանի օր Մինսկում օգնություն է ցույց տվել վիրավորներին։ Գերմանական զորքերը Մինսկը գրավելուց հետո նրան որպես հրեա ուղարկել են Մինսկի գետտո[3]։

Մահացել է 1941 թվականի աշնանը․ ենթադրվում է, որ Սիտերմանը խոշտանգումներից հետո Գեստապոյի կողմից կախաղան է հանվել բանտում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Album Studiosorum Academiae Dorpatensis Nr.Nr. 23440-25429
  2. Яков Этингер (2002). «Жизнь и смерть профессора Ситермана». Лехаим. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
  3. «ЖИЗНЬ И СМЕРТЬ ПРОФЕССОРА СИТЕРМАНА». lechaim.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել