Լաբիրինթոս (գրպանի խաղ)
Լաբիրինթոս, գրպանի խաղ, որի խնդիրն է գնդակը անցկացնել խաղադաշտի միջով, որը լաբիրինթոս է՝ թեքելով դաշտը այնպես, որ գնդակը շարժվի ցանկալի ուղղությամբ և միևնույն ժամանակ ցանկալի հեռավորության վրա։ Ընդ որում՝ ճանապարհին գնդակը կարող է հանդիպել լրացուցիչ խոչընդոտների` անցքերի, որոնց մեջ ըկնելով գնդակը հայտնվում է խաղադաշտի տակ, որի հետևանքով խաղը պետք է սկսել նորից, ելուստների, որոնք խանգարում են գնդակի շարժմանը, և այլն[1]։
Պատմություն
խմբագրելԽաղը հորինվել և առաջին անգամ հանրությանը ներկայացրել է ամերիկացի Չարլզ Մարտին Քրանդալը 1889 թվականի սկզբին Pigs in Clover անվան տակ։ Խաղը համակենտրոն լաբիրինթոս էր, որում մի քանի գնդակները՝ «խոզերը», պետք է քշվեին լաբիրինթոսի որոշակի վայր՝ թեքելով խաղադաշտը։ Խաղն անմիջապես դարձել է չափազանց տարածված, Waverly Free Press թերթը գրել է այն ժամանակ․ «Խաղալիքների արտադրությունը «Խոզուկները երեքնուկում» հավաքածուից օրական ութ հազար պատվեր, բոլորչ պատվերներն ընդունվում են 20 օր առաջ»[2]։ The Chatham Republican թերթը գրել է, որ Քինգսթոնի մի բարերար պատվիրել է խաղը ալստերի շրջանի բանտի բանտարկյալներից յուրաքանչյուրի և բոլոր հարուստ քաղաքների և շրջանների համար[3]։ Ամերիկյան մամուլը 1889 թվականին գրել է, որ սենատորները, կառավարության անդամները և նույնիսկ ինքը՝ նախագահ Բենջամին Գարիսոնը, զբաղված են «խոզերին» լաբիրինթոսի համապատասխան վայրեր քշելով[4]։ Ամերիկացի գրող Մարկ Տվենը խաղը հիշատակել է իր «ամերիկացի հավակնորդը» գրքում, որը լույս է տեսել 1892 թվականին[5]։
Խաղի հանրաճանաչությունը հանգեցրել է մեծ թվով կեղծված խաղերի, ինչպես նաև Crandall-ի բնօրինակ խաղի հիման վրա պատրաստված խաղերի առաջացմանը։ Սա, իր հերթին, առաջացրեց մեծ թվով դատավարություններ գյուտի առաջնահերթության համար: Քրանդալի հաջողակ մրցակիցներից մեկը՝ Լիման Մոզեսը, հայտնել է, որ իր գործարաններն օրական արտադրում են։ Այլ հաջողակ ձեռներեցների և գյուտարարների թվում են Սեմ Լլոյդը և Միլթոն Բոյերը[6]։
Ժամանակի ընթացքում հայտնվեցին խաղի այլ տեսակներ։ Այսպիսով, 1946 թվականին շվեդական Brio խաղալիքների արտադրող ընկերությունը, թողարկել է լաբիրինթոս, որը հիշեցնում է ժամանակակիցը, որում հայտնվել են «թակարդներ»՝ խաղադաշտի անցքերի տեսքով[7]։
Գրականություն
խմբագրել- Pieter van Delft Creative puzzles of the world. — London: Cassell, 1978. — P. 141. — 200 p. — ISBN 0-304-30300-3
- Marshall and Inez McClintock Toys in America. — Washington, DC: Public Affairs Press, 1961. — 480 p.
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ Delft, 1978, էջ 141
- ↑ Tioga County (NY) Record, March 14, 1889.
- ↑ The Chatham Republican, April 16, 1889
- ↑ McClintock, 1961, էջ 195
- ↑ Марк Твен. Глава III // Американский претендент / Перевод Александры Линдегрен. — 1896.
- ↑ McClintock, 1961, էջ 196
- ↑ Bruce Whitehill (2002). «Collectibles to Play». The Big Game Hunter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-07-09-ին. Վերցված է 2011-01-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)