Ի հիշատակ 1905 թվականի հեղափոխության (հուշարձան, Տագանրոգ)

Հուշարձան Տագանրոգում

«Ի հիշատակ 1905 թվականի հեղափոխության» (ռուս.՝ Памятник «В память о революции 1905 года»), հուշարձան ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Զավոդսկայա և Օսիպենկոյի փողոցների խաչմերուկում[1]։ Հուշարձանը ՌԴ մշակութային ժառագության օբյեկտ է[2]։

Ի հիշատակ 1905 թվականի հեղափոխության (հուշարձան, Տագանրոգ)
Հուշարձանի բացումը 1926 թվականին
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1926
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՏագանրոգ

Նկարագրություն

խմբագրել

Հուշարձանը ոչ բարձր քարե պատվանդանի վրա տեղադրված խողովակագլոցիչ հինավուրց ագրեգատի վանդակ է։ Այդ վանդակին փակցված է հուշատախտակ, որի վրա գրված է. «Այստեղ 1905 թվականի դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել զինված բախում մետալուրգիական գործարանի ու կաթսայագործարանի բանվորների և ոստիկանության միջև»[1][3]։

Պատմություն

խմբագրել

Հուշարձանը հանդիսավորությամբ բացվել է 1926 թվականի դեկտեմբերի 30-ին[1]։ Նրա վրա փակցվել է հուշատախտակ հետևյալ տեքստով. «Ի հիշատակ հակահեղափոխության հետ տագանրոգյան պրոլետարիատի մարտերի 1918 թվականի հունվարի 30 (17)-ին Տագանրոգում»[1]։ Այս տախտակը հանվել է քաղաքի օկուպացիայի ժամանակ (1941-1943)։ Ազատագրումից հետո տեղադրվել է նոր հուշատախտակ, բայց արդեն 1905 թվականի իրադարձությունների մասին տեքստով[1]։

Մարզային խորհրդի Փոքր խորհրդի 1992 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 301 որոշմամբ «Ի հիշատակ 1905 թվականի հեղափոխության» հուշարձանին տրվել է պատմության հուշարձանի կարգավիճակ` «Մետալուրգիական գործարանի ու կաթսայագործարանի բանվորների և ոստիկանության միջև բախման վայր» անվանումով։ ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում հուշարձանը գրանցված է 6101167000 համարով[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Киричек М. С. Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 61.
  2. 2,0 2,1 Объект культурного наследия РФ № 6101167000(չաշխատող հղում)
  3. И дольше века льётся сталь / Под ред. Н. И. Фартушного. — Ростов-на-Дону: Принт-Сервис, 2006. — С. 16.