Օսիպենկոյի փողոց (Տագանրոգ)
Օսիպենկոյի փողոց (ռուս.՝ Улица имени П. Е. Осипенко), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, Տագանրոգի մետալուրգիական գործարանի շրջանում։
Օսիպենկոյի փողոց ռուս.՝ Улица имени П. Е. Осипенко | |
---|---|
Երկիր | ![]() |
Գտնվում է | Տագանրոգ |
Երկարություն | 900 մետր |
Սկիզբ | Օստրովսկու փողոց |
Ավարտ | Զավոդսկայա փողոց |
Նախկին անվանում | Մեժևայա փողոց Սիվերսի փողոց |
Անվանվել է | Պավել Օսիպենկո |
Փոստային ինդեքս | 347905 |
Յանդեքս Քարտեզներում | |
Գուգլ Քարտեզներում |
Աշխարհագրություն խմբագրել
Գտնվում է Օստրովսկու և Զավոդսկայա փողոցների միջև։ Երկարությունը 900 մ է։ Տների համարակալումը սկսվում է Օստրովսկու փողոցից։
Պատմություն խմբագրել
Սկզբնապես փողոցը կոչվել է Մեժևայա փողոց (ռուս.՝ Межевая улица), քանի որ անցնում էր գեներալ-լեյտենանտ, Տագանրոգի ամրոցի 3-րդ պարետ Իվան Կասպերովի և գործարար, Տագանրոգի կաշեգործական գործարանի հիմնադիրներից մեկի՝ Իվան Սկարամանգիի հողատիրույթների սահմանով (ռուս.՝ межа՝ «սահման, բաժանագիծ»)[1]։ Այդ շրջանները, որոնք XIX դարի վերջից կառուցապատվում էին մետալուրգիական և կաշեգործական գործարանների բանվորների տներով, այդպես էլ կոչվում էին՝ Կասպերովկա[2] և Սկարամանգովկա[2][3]։
Փողոցն արևելքից սահմանափակվում էր, այսպես կոչված, Կոլոնկա շրջանով, որտեղ 1896 թվականին կառուցված քոթեջներում բնակվում էին մետալուրգիական գործարանի բելգիացի ինժեներների ընտանիքները[4]։
Մետալուրգիական գործարանի մոտի պուրակը, որը գտնվում է Օսիպենկոյի փողոցում, պատմության հուշարձան է, որն ընդգրկվել է մշակութային ժառանգության օբյեկտների պետական ցանկում որպես «Մետալուրգիական և կաթսայատան գործարանների բանվորների ոստիկանության հետ բախման վայր»[5]։
1920-ական թվականներին Մեժևայա փողոցը կարճ ժամանակ կոչվել է կարմիր հրամանատար Ռուդոլֆ Սիվերսի անունով[6]։
Տագանրոգի մետալուրգիական գործարանի տնօրեն, Սոցիալիստական աշխատանքի հերոս Պավել Եֆիմովիչ Օսիպենկոյի անունով փողոցը կոչվել է 1998 թվականի դեկտեմբերին[7]։ Փողոցի սկզբնամասում ի պատիվ Պ. Ե. Օսիպենկոյի փակցված է հուշատախտակ[7]։
Օսիպենկոյի փողոցում գտնվում են բազմաբնակարանային շենքեր և մետաղագործների բնակելի տնատիրություններ, ինչպես նաև Տագանրոգի ոստիկանության № 3 բաժանմունքը (Օսիպենկոյի փող., 64)։
Հուշարձաններ խմբագրել
- Զոհված մետաղագործների հուշարձան[8]՝ Զավոդսկայա և Օսիպենկոյի փողոցների անկյուն
- Լենինի անվան մշակույթի և տեխնիկայի պալատ[9][10]՝ Զավոդսկայա և Օսիպենկոյի փողոցների անկյուն
- «Ի հիշատակ 1905 թվականի հեղափոխության» հուշարձան՝ Զավոդսկայա և Օսիպենկոյի փողոցների անկյուն[5][11]
- Տուն, որտեղ գտնվել է 1-ին ընդհատակյա բոլշևիկյան կոմիտեն՝ Օսիպենկոյի փող., 42[12]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Назаренко И. В. Скараманга Иван Амвросиевич // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 639. — ISBN 978-5-88040-064-5.
- ↑ 2,0 2,1 Киричек М.С. Касперовка // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 384. — ISBN 978-5-88040-064-5.
- ↑ Чаленко С. «Фараоны» с городских окраин // Таганрогская правда. — 2012. — 12 июля.
- ↑ Ясаева В. Таганрог и Бельгия — неожиданное соседство / Молодёжное предпринимательство — новый вектор в развитии Российского бизнеса. Материалы конференции. — Ростов-на-Дону: Ростиздат, 2010. — С. 33. — ISBN 978-5-7509-1257-5.
- ↑ 5,0 5,1
Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ - ↑ Энциклопедия Таганрога. Таганрог: Антон, 1998. — 624 с. — ISBN 5-88040-017-4.
- ↑ 7,0 7,1 Киричек М. С. Их именами названы улицы. — Таганрог: ИП Стадников, 2009. — 154 с. — ISBN 978-5-9901455-2-8.
- ↑
Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ - ↑ Киричек М. С. Дворец культуры и техники им. В. И. Ленина ООО КСК «Олимп» // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 311. — ISBN 978-5-88040-064-5.
- ↑ Собств. корр. Прощай, ДэКа? // Первая таганрогская газета. — 2014. — 31 мая. — С. 3.
- ↑ Киричек М. С. Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 61. — ISBN 978-5-9901455-3-5.
- ↑
Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ