Իրինա Միրոշնիկ
Իրինա Միրոշնիկ (ռուս.՝ Ирина Юрьевна Мирошник, մայիսի 4, 1971, Պետրոզավոդսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քաղաքական և հասարակական գործիչ, Պետրոզավոդի քաղաքային շրջանի ղեկավար (2016 թվականից)։
Իրինա Միրոշնիկ | |
Կրթություն՝ | Պետրոզավոդսկի պետական համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 4, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Պետրոզավոդսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կենսագրություն
խմբագրել1994 թվականի սեպտեմբերի 1-ից աշխատել է որպես ինֆորմատիկայի ուսուցիչ, ապա՝ Պետրոզավոդսկ քաղաքի Լոմոնոսովի գիմնազիայում ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն։
2007 թվականի փետրվարի 1-ից աշխատել է Պետրոզավոդի քաղաքային շրջանի վարչակազմում, 2009 թվականի հոկտեմբերից՝ որպես կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի, երիտասարդ ընտանիքի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ՝ կրթության վարչության պետ։
2013 թվականի մայիսի 6-ին Պետրոզավոդի քաղաքային խորհրդում աշխատանքի է ընդունվել Պետրոզավոդի քաղաքային խորհրդի աշխատակազմի ղեկավարի տեղակալի համայնքային ծառայության առաջատար պաշտոնում։
Պետրոզավոդսկի քաղաքային շրջանի ղեկավար
խմբագրել2015 թվականի դեկտեմբերի 29-ին նշանակվել է Պետրոզավոդի քաղաքային օկրուգի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար[1]։
2016 թվականի ապրիլի 19-ին Պետրոզավոդսկի քաղաքային խորհրդի պատգամավորների կողմից ընտրվել է Պետրոզավոդսկի քաղաքային օկրուգի ղեկավար, 2016 թվականի ապրիլի 20-ին ստանձնել է քաղաքապետի պաշտոնը[2]։ Դարձել է հետխորհրդային պատմության մեջ Պետրոզավոդսկի առաջին քաղաքապետը, որը նշանակվում է քաղխորհրդի պատգամավորների կողմից, այլ ոչ թե համաժողովրդական կարգով[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Решение Петрозаводского городского Совета от 29 декабря 2015 года № 27/44-692 «О назначении временно исполняющего обязанности Главы Петрозаводского городского округа»
- ↑ «ФОТО и ВИДЕО: На Мирошник повесили церемониальную цепь». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «СРОЧНО: Новым мэром Петрозаводска стала Ирина Мирошник». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.