Իրինա Կորոտեևա
Իրինա Օլեգովնա Կորոտեևա (ռուս.՝ Ирина Олеговна Коротеева, սեպտեմբերի 29, 1969, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռոստովցի գրող և բանաստեղծուհի, սցենարիստ և ռեժիսոր, Ռուսաստանի գրողների միության անդամ 2011 թվականից։
Իրինա Կորոտեևա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1969 (54 տարեկան) |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, սցենարիստ և ռեժիսոր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Դոնի պետական տեխնիկական համալսարան |
Անդամակցություն | Ռուսաստանի գրողների միություն |
Կենսագրություն
խմբագրելԻրինա Կորոտեևան մանկուց ստեղծագործել է։ 1993 թվականին ավարտել է Դոնի պետական տեխնիկական համալսարանը «Ռոբոտատեխնիկական համակարգեր և համալիրներ» մասնագիտությամբ, իսկ 2007 թվականին՝ նույն համալսարանը «Տնտեսությունը և կառավարումը ձեռնարկությունում» մասնագիտությամբ։ Հեղինակն ապրում և աշխատում է Դոնի Ռոստովում։ Նա աշխատում է գազարդյունաբերության ոլորտում, 1994 թվականից աշխատել է «Ռոստովգորգազ» ԲԲԸ-ում, իսկ 2004 թվականից առ այսօր՝ «Գազպրոմի» Դոնի Ռոստովի տարածաշրջանային մասնաճյուղում[1]։
2014 թվականին ձայնագրվել է ռադիոհաղորդում Իրինա Կորոտեևայի ստեղծագործությունների վերաբերյալ[1]։
Մրցանակներ
խմբագրելԻրինա Կորոտեևան առաջին տեղն է զբաղեցրել «Հայրենիքի հանդեպ սիրո մասին» համառուսաստանյան գրական մրցույթի «Մանրապատկերներ սիրո մասին» անվանակարգում, դարձել է Նիժնի Նովգորոդի մարզի Բոլշոյե Բոլդինո պուշկինյան գյուղում կայացած գրական փառատոնի դափնեկիր։ 2013 թվականին Կորոտեևան դարձել է Դմիտրի Օգմայի անվան «Վերջին ալիք» պատմվածքների միջազգային գրական մրցույթի հաղթող։ Նա մասնակցել և մրցանակներ է նվաճել մի շարք այլ մրցույթներում։ Կորոտեևայի արձակը ևս արժանացել է մրցանակների։ Հեղինակի բանաստեղծական և արձակ գործերը տպագրվել են ժողովածուներում, ալմանախներում և գրական թերթերում[1]։
Երկեր
խմբագրել- Дом из облаков. Стихи. Издательство "Донской писатель", 2016.
- Зелёная река. Стихи. Издательство "Донской писатель", 2016.