Իրինա Կասպարովա
Իրինա Սերգեյի Կասպարովա (մարտի 20, 1956, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժշկուհի, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ հյուսվածաբանության ամբիոնի դոցենտ[1]։
Ծնվել է | մարտի 20, 1956 (68 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և ՀԱՀ |
Մասնագիտություն | բժիշկ և թերապևտ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Բաքու քաղաքում։ 1973 թվականին ավարտել է Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցը։ 1973-1979 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը և ստացել բժիշկ-թերապևտի մասնագիտություն[2]։ 1979-1982 թվականներին եղել է նույն ինստիտուտի հյուսվածաբանության ամբիոնի ասպիրանտ։ Թեկնածուական թեզի թեման եղել է «Լիմֆատիկ հանգույցների կառուցվածքագործառական բնութագիրը անտիգենի ազդեցության պայմաններում», որը պաշտպանել է 1986 թվականին Թբիլիսիի պետական բժշկական համալսարանում և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1988-1989 թվականներին Մոսկվայի թիվ 1 բժշկական ինստիտուտի հյուսվածաբանության ամբիոնում անցել է դասախոսների վերապատրաստման դասընթացներ։ 2002, 2007, և 2013 թվականներին մասնագիտական որակավորման դասընթացներ է անցել «Մանկավարժություն, հոգեբանություն և տեղեկատվություն» մասնագիտությամբ։
2002 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանում անցել է անգլերենի հատուկ դասընթաց։
1982-1997 թվականներին հյուսվածաբանության ամբիոնում աշխատել է որպես ասիստենտ, 1997 թվականից նույն ամբիոնի դոցենտ է։ 2004 թվականին նշանակվել է օտարերկրացի ուսանողների ուսումնամեթոդական հանձնաժողովի անդամ։ 2002-2017 թվականներին եղել է հյուսվածաբանության ամբիոնի արտասահմանցի ուսանողների ուսումնական գործընթացի պատասխանատու։
Աշխատություններ
խմբագրելԱնգլերեն տպագրած չորս ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ է։
Պարգևներ
խմբագրելԵրկու անգամ՝ 2005 և 2010 թվականներին պարգևատրվել է ԵՊԲՀ ոսկե մեդալով։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ www.ysmu.am http://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)