Իրինա Խաչատրյան

կոմպոզիտոր

Իրինա Վալենտինի Խաչատրյան (հունվարի 22, 1976(1976-01-22)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (2001 թվականից)։

Իրինա Խաչատրյան
Ծնվել էհունվարի 22, 1976(1976-01-22)[1] (48 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԱշխատավայրՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Իրինա Խաչատրյանը ծնվել է 1976 թվականի հունվարի 22-ին Երևանում։ 1989 թվականին ավարտել է Երևանի Ս. Ասլամազանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և կոմպոզիցիայի բաժինները (դասատու՝ Ս. Բաբաթորոսյան), 1994 թվականին՝ Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսում­նարանի տեսության բաժինը (դասատուներ՝ Բ. Սակիլարի և Ա. Ղազարյան)։ 1999 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը (Է. Հովհաննիսյանի և Մ. Իսրայելանի դասարաններ), ապա ասպիրանտուրան (ղեկ.՝ Մ. Իսրայելան)։

1999 թվականին սկսել է դասավանդել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում։

Գրել է սոնատներ՝ ֆլեյտայի և դաշնամուրի, ջութակի և դաշնամուրի, կլառնետի և դաշնամուրի, «Ինտեր­լյուդիա»՝ կամերային նվագախմբի, «Էլեգիա»` սիմֆոնիկ նվագախմբի, «Նվիրում»՝ հոբոյի, դաշնամուրի և լարային նվագախմբի համար, սիմֆոնիա, լարային կվարտետ, դաշնամուրային պիեսներ, «Երաժշտություն սիմֆոնիկ նվագախմբի համար», երգեր և գործիքային ստեղծագործություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։