Իրինա Իգնատովա
Իրինա Մատվեևա Իգնատովա (ռուս.՝ Ирина Матвеевна Игнатова, ծննդյան ազգանունը՝ ռուս.՝ Грибкова, 1895 - սեպտեմբերի 25, 1919, Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան), հեղափոխական, ՌԿ(բ)Կ Մոսկվայի Խամովնիկիի շրջկոմի աշխատակից։
Իրինա Իգնատովա | |
---|---|
Ծնվել է | 1895 |
Մահացել է | սեպտեմբերի 25, 1919 |
Մահվան վայր | Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ՌԽՖՍՀ |
Մասնագիտություն | հեղափոխական |
Կենսագրություն
խմբագրելԻրինա Իգնատովան Տուլայի նահանգի գյուղացու աղջիկ էր։ Տեղափոխվելով Մոսկվա` եղել է ներկատան բանվորուհի, աղախին, տրամվայի վագոնավար։ Ուվարովյան տրամվայի պարկի բոլշևիկները նրան ներգրավեցին իրենց շարքերը։ 1918 թվականին նա մտնում է բոլշևիկների կուսակցության շարքերը։ Ավարտելով ռազմապարենային բյուրոյի հրահանգչական դասընթացները, նա ուղարկվում է Վորոնեժի նահանգ, որտեղ մասնակցում է Պավլովսկի գավառի գյուղական և վոլոստային խորհուրդների վերընտրությունների արշավի անցկացմանը։ Վերադառնալով Մոսկվա՝ աշխատանքի է նշանակվում ՌԿ(բ)Կ Խամովնիկիի շրջկոմի կանանց մեջ տարվող աշխատանքի բաժնում։ 1919 թվականի սեպտեմբերին Իգնատովան ընտրվում է խորհրդային հասարակական և առևտրական հիմնարկների ու ձեռնարկությունների աշխատողների նահանգական 1-ին կոնֆերանսի պատգամավոր[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ալեքսեյ Աբրամով, Կրեմլի պատի մոտ, Ե., Հայաստան, 1982, էջ 123-124։