Իրբիտի պատմա-ազգագրական թանգարան
Իրբիտի պատմա-ազգագրական թանգարան (ռուս.՝ Ирбитский историко-этнографический музей), ուրալցիների պատմության և մշակույթի թանգարան, որը գտնվում է Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Իրբիտ քաղաքում։
Իրբիտի պատմա-ազգագրական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սվերդլովսկի մարզ |
Վայր | Իրբիտ |
Հիմնադրվել է | 1883 |
Կայք | irbitiem.ru |
Պատմություն
խմբագրելԻրբիտ քաղաքի պատմա-ազգագրական թանգարանի սկիզբը դրվել է 1883 թվականին, երբ Իրբիտ զեմստվոյի աջակցությամբ թաղամասի եռադասարան դպրոցում բացվել է շարժական մանկավարժական թանգարան։ Թանգարանի ստեղծման աշխատանքներին մասնակցել է Իրբիտի քաղաքային եեադասարան դպրոցի տեսուչ, Բնագիտության սիրահարների Ուրալի միության լիիրավ անդամ Սեմյոն Վասիլևիչ Ֆեդոսևը[1]։ Մինչև 1905 թվականի հուլիսը դպրոցից կից թանգարանը բացառապես դպրոցական էր, այնուհետև դարձավ հասարակական[2]։ 1911 թվականին մոսկվացի հայտնի վաճառական Պ.Վ. Միխայլովի այրին, կատարելով ամուսնու կամքը, քաղաքին է նվիրել Սրետենսկոյ եկեղեցու մոտ գտնվող ամուսնու տունը։ Քաղաքային խորհուրդը որոշեց այն դարձնել կանանց տարրական դպրոց, իսկ կցակառույցներում տեաղվորվեցին թանգարանն ու գրադարանը։
Քաղաքացիական պատերազմի ժամանակ Իրբիտում հրդեհ բռնկվեց և շատ թանգարանային ցուցանմուշներ գողացան կամ ոչնչացան։ 1921 թվականին Իրբիտ քաղաքի Քաղլուսավորության կրթության վարչության նախաձեռնությամբ կազմավորվել է ուսումնա-ցուցադրական շարժական թանգարան 3675 ցուցանմուշներով։ 1930-ական թվականների սկզբին թանգարանը Մ. Դ. Գոլուբիի գործունեության շնորհիվ տեղափոխվել է նորակառույց շենք և ակտիվորեն համալրել հավաքածուները։ 1941 թվականին թանգարանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է[3]։ Վերաբացվել է 1943 թվականին Կիրովի փողոցի 50 հասցեում։
Հետպատերազմյան տարիներին թանգարանի աշխատակիցները նպատակասլաց գործունեություն են ծավալել թանգարանի հավաքածուների համալրման համար։ 1979 թվականին թանգարանը ստացել է պատմա-ազգագրական թանգարանի կարգավիճակ։ 2009 թվականին Կիրովի փողոցի 74 հասցեում բացվել է թանգարանի երկրորդ շենքը[4]։
Թանգարանի շենք
խմբագրելԹանգարանի շենքը Կիրովի 50 հասցեում
խմբագրելՆախկինում այս շենքում է ապրել հոգևոր վարչության պետը։ Տունը գտնվել է Եպիսկոպոսական տաճարի ենթակայության ներքո։ Շենքն Իրբիտի պատմա-ազգագրական թանգարանի տնօրինության տակ է անցել 1945 թվականին։
Թանգարանի շենքը Կիրովի 74 հասցեում
խմբագրելԿիրովի 74 հասցեի երկհարկանի շենքը այցելուների համար բացվել է 2009 թվականին։ 19-րդ դարում այստեղ է ապրել վաճառական Շիպիցին Ֆեոդոր Ալեքսեևիչը։ Նախկինում նա ապրել է Նիկոլսկի № 12 հասեցի փոքրիկ տանը։ Հարստանալով՝ նա տուն է գնել Եկատերինբուրգյան և Մալայա Տորգովայա Պլոշադ փողոցների անկյունում, այնուհետև դրան կից գնել է երկրորդ տունը։ Տները միավորել է նույն ճարտարապետական ոճով։ Տորգովայա փողոցում ձեռք է բերել երեքհարկանի առանձնատուն։ Մալայա Տորգո-Պլոշադնոյ փողոցում ձեռք բերված շենքում Շիպիցինը հիմնել է «Ալեքսանդրիա» հյուրանոցը։ 1918-1919 թթ. այս տանը տեղակայվել է Իրբիտի Սովետների շրջանի գործադիր կոմիտեն, այնուհետև՝ նախադպրոցական մանկավարժական դպրոց, Սվերդլովսկի մարզի մանկապարտեզների կադրերի հիմնական մատակարարը և երաժշտական դպրոցը[5]։ Համարվում է ճարտարապետական հուշարձան։
Պատկերասրահ
խմբագրել-
«Ազնվականության կյանքն ու սովորույթները» ցուցադրություն
-
«Իրբիտի տոնավաճառ. մարդիկ և ապրանքներ» ցուցադրություն
-
«Փրկված մասունքներ» ցուցադրություն
-
«Տարածաշրջանի պատմություն» ցուցադրություն
-
Խորհրդավոր ընթրիքի կրկնօրինակ (Ջ. Գրնյասկի), 19-րդ դար
-
Գրամոֆոն
Գրականություն
խմբագրել- Герштейн Я.Л. Ирбит и его окрестности: Краеведческий путеводитель. - Екатеринбург: Из-во Урал. ун-та, 1995. - 241 с. - 3000 экз. - ISBN 5-75250345-0.
- Ирбитский край в истории России. - Екатеринбург: Уральский рабочий, 2000. - 284 с. - 1150 экз. - ISBN 5-85383-151-8.
- Ирбитский историко - этнографический музей. Путеводитель. - Реж: "Малыш и Карлсон", 2008. - 16 с. - 1000 экз.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ирбитский край в истории России. - Екатеринбург: «Уральский рабочий», 2000. - С. 217.
- ↑ Герштейн Я. Л. Ирбит и его окрестности: Краеведческий путеводитель. - Екатеринбург: Из-во Урал. ун-та, 1995. - С.131.
- ↑ Ирбитский край в истории России. - Екатеринбург: «Уральский рабочий», 2000. - С. 217-218.
- ↑ Ирбитский историко-этнографический музей. Путеводитель. - Реж: «Малыш и Карлсон», 2008. - С. 2.
- ↑ Антропов И. Я. Были Ирбита. - Ирбитская типография, 1992. - С. 84-85.
Արտաքին հղումներ
խմբագրել- Историко - этнографический музей, г. Ирбит
- Ирбитский историко - этнографический музей Արխիվացված 2018-06-10 Wayback Machine [1] Արխիվացված 2018-06-10 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրբիտի պատմա-ազգագրական թանգարան» հոդվածին։ |