Իրաքյան արվեստ, Իրաքը հարուստ է ճարտարապետական կոթողներով, որոնք պատկանում են նրա տարածքում գոյություն ունեցող տարբեր քաղաքակրթությունների՝ Ուբայդի, Ուրուկի և Ջամդաթ-Նասրի (մ. թ. ա. 4-րդ հազարամյակ), բաբելա-ասուրական, պարթևական և սասանյան մշակույթներին։ Բաբելոնում, Ուրում, Նինվեում, Հատրայում, Տիզբոնում և այլուր պահպանվել են համաշխարհային նշանակություն ունեցող ճարտական հուշարձաններ։

Հեղինակ՝ Աբուլ Կադիր Ալ-Ռասսամ

7-րդ դարից իրաքյան արվեստը զգալի դեր է խաղացել արաբական ճարտարապետության զարգացման գործում։ Որոշակի հատակագծով կառուցվել են Բասրա, Կուֆա (7-րդ դար), Վասիտ և Բաղդադ (8-րդ դար) քաղաքները։ Կաֆայում, Բաղդադում, Ուքայդիրում և Մամարայում կառուցվել են խալիֆաների պալատներ՝ այգիներով, բնակելի շենքերով ու պարիսպներով, տարբեր վայրերում՝ ամրոցներ, մեդրեսեներ, իսկ Բաղդադում, Բասրայում, Նաշաֆում, Քերբելայում, Կազիմայնում, Մամարայում, Մոսուլում՝ մինարեթներով մզկիթներ, հատկապես նշանակալից է Մամարայի ալ-Մալվիտա պարուրաձև մինարեթը։

Զարգացում

խմբագրել

10-րդ դարի ազգային-ազատագրական շարժումը և 1958 թվականի հեղափոխությունը նպաստեցին նոր ճարտարապետության զարգացմանը։ Վերակառուցվում են Բաղդադը, Մոսուլը, Բասրան։ Ժամանակակից ճարտարապետությանը բնորոշ է միշազգային ստանդարտի ներդաշնակումը տեղական բնակլիմայական պայմաններին, նաև հատակագծման ու դեկորի ավանդական ձևերի կիրառումը (ներքին բակեր, զարդաճաղեր, տեղական տիպի երկհարկ բնակելի շենքեր)։ Աբբասյանների շրջանից պահպանվել են որմնանկարների պատառիկներ, արհեստական մարմարի քանդակազարդումներ։

Ծաղկում

խմբագրել

12-14-րդ դարերում ծաղկել է գրքի մանրանկարչությունը։ Առանձնապես մեծ հռչակ էին վայելում մանրանկարիչներ Ցահյա իբն Մահմուդը և Ջունաիդ Մուլթանին։ Իրաքի արվեստը միջնադարյան դեկորատիվ-կիրառական արվեստում կարևոր դեր են խաղացել ջնարակված, բազմագույն խեցեղենը, մետաղյա և ապակյա գեղարվեստական իրերը, գործվածքները։ Այդ ավանդույթները պահպանվել են մինչև 10-րդ դար։ Ցուղաներկով գեղանկարչությունը Իրաքում սկզբնավորվել է 10-րդ դարի սկզբին (Աբդ ալ Կադր Ռասսամի, Մուհամեդ Սալեհ Զաքիի և ուրիշների դիմանկարներն ու բնանկարները)։ 1939 թվականից Բաղդադում գործում է Գեղեցիկ արվեստների ինստիտուտը։ 1956 թվականին կազմակերպվել է Մուստանսիրիա մեդրեսեն (1227-1233, վերականգնվել է 10-րդ դարի) Բաղդադում Արվեստագետների ասոցիացիան։ 1958 թվականի հեղափոխությունը նպաստել է կերպարվեստի վերելքին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 461