Իրան Նամե (տարեգիրք)
տարեգիրք
Իրան Նամե | |
---|---|
Տեսակ | տարեգիրք |
Լեզու | անգլերեն, ռուսերեն և հայերեն |
Հիմնադիր | Գառնիկ Ասատրյան |
Պատմություն
խմբագրել«Իրան Նամեն» հայկական արևելագիտական տարեգիրք է, որը սկզբում եղել է ամսագիր։ Իրանագիտության կովկասյան կենտրոնի հրատարակչություն է։ Ստեղծվել է 1993 թվականին՝ Երևանում։ Հիմնադիր-խմբագիրն է Գառնիկ Ասատրյան, որը տպագրում է արևելագիտության և հայագիտության տարբեր բնագավառներին, իրանական աշխարհի, արաբական երկրների, Կենտրոնական Ասիայի և Կովկասի ժողովուրդների պատմությանն ու լեզվաբանությանը, կրոնագիտութանն ու ազգագրությանը, մշակույթին ու գրականությանը վերաբերող հոդվածներ։ Հրապարակումները հիմնականում հայերեն են, տպագրվում են նաև ռուսերեն և անգլերեն հոդվածներ։
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |