Իտալիայի մարշալ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Իտալիայի մարշալ (իտալ.՝ Maresciallo d'Italia), Իտալիայի բարձրագույն զինվորական կոչումը 1924-1938 թթ. և երկրորդը՝ «կայսրության առաջին մարշալ» կոչումից հետո՝ 1938-1946 թթ.։

ՊատմությունԽմբագրել

«Իտալիայի մարշալ» կոչումը սահմանվել է Իտալիայի բռնապետ Բենիտո Մուսոլինիի կողմից, 1924 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Իտալիայի թագավորական ռազմական ուժերը ղեկավարած գեներալներ Լուիջի Կադորնային և Արմանդո Դիասին խրախուսելու նպատակով։ Հետագայում (սկսած 1926 թվականից) այդ կոչումը շնորհվել է նաև այլ պատերազմներում աչքի ընկած զորահրամանատարների։ Միաժամանակ սահմանվել են դրան համապատասխանող բարձրագույն զինվորական կոչումներ ռազմածովային նավատորմում և ռազմաօդային ուժերում (առաջինում՝ մեծն ծովակալի կոչում- իտալ.՝ Grande Ammiraglio - և երկրորդում՝ ավիացիայի մարշալի - Maresciallo dell'Aria): 1938 թվականին Իտալիայի խորհրդարանի և արքայական սենատի կողմից հաստատվել է ավելի բարձր զինվորական կոչում՝ «կայսրության առաջին մարշալ», որը շնորհվել է միայն Վիկտոր Էմանուել Երրորդ թագավորին և դուչեին՝ Բենիտո Մուսոլինիին (վերջինիս՝ արքային հավասար կոչման շնորհումը դժգոհություն է առաջացրել իտալացի ազնվականների շրջանում)։ Իտալիայի Հանրապետության հիմնադրումից հետո՝ 1946 թվականին, զինվորական վերոնշյալ կոչումները վերացվել են։

Իտալիայի մարշալների ցանկըԽմբագրել

(Փակագծում նշված է կոչումը շնորհելու օրը)։

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Լուիջի Կադորնա (1924 թ. նոյեմբերի 4)

Արմանդո Դիաս (1924 թ. նոյեմբերի 4)

Էնրիկո Կավիլյա (1926 թ. հունիսի 25)

Էմանուել Ֆիլիբերտ դ՛Աոստա (1926 թ. հունիսի 25)

Պիետրո Բոդոլյո (1926 թ. հունիսի 25)

Գաետանո Ջարդինո (1926 թ. հունիսի 25)

Գուլիելմո Պեկորի-Ջիրալդի (1926 թ. հունիսի 25)

ԻՏԱԼԱ-ԵԹՈՎՊԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Էմիլիո դե Բոնո (1935 թ. նոյեմբերի 16)

Ռոդոլֆո Գրացիանի (1936 թ. մայիսի 9)

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Ուգո Կավալիերո (1942 թ. հուլիսի 1)

Էտտորե Բաստիկո (1942 թ. օգոստոսի 12)

Ումբերտո Երկրորդ Սավոյացի (1942 թ. հոկտեմբերի 29)

Ջովաննի Մեսսե (1943 թ. մայիսի 12)

Տես նաևԽմբագրել

Первый маршал Империи

Marshal (Italy) – an intermediate rank between sergeants and officers.

First Marshal of the Empire Italo Balbo – Marshal of the Air Force

Paolo Thaon di Revel – Grand Admiral

ԾանոթագրություններԽմբագրել

Page Archived 2007-12-23 at the Wayback Machine. of the Italian Army (Esercito Italiano) home site - www.esercito.difesa.it.

Արտաքին հղումներԽմբագրել

Список Маршалов Италии (фр.) Знаки различия Маршала Италии на сайте Армии Италии (итал.)