Իտալա-մալթական հարաբերություններ

Իտալա-մալթական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Իտալիայի և Մալթայի միջև։

Իտալա-մալթական հարաբերություններ
Իտալիա և Մալթա

Իտալիա

Մալթա

Պատմություն խմբագրել

Գաղութային ժամանակներ խմբագրել

Մալթան և Ապենինյան թերակղզին կապում են աշխարհագրական մտերմության հետևանքով հարաբերությունների վաղեմի պատմությունը։ Մալթան Սիցիլիայի թագավորության մի մասն է եղել մինչև 1194 թվականը[1][2]։ 1940 թվականի հունիսից մինչև 1942 թվականի դեկտեմբեր Բրիտանական կայսրությունը Մալթայի համար պայքարում էր «առանցքի» երկրների հետ և հաղթանակ տարել։

Անկախություն խմբագրել

1964 թվականին Մալթան անկախություն ձեռք բերեց և դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ։ Իտալիան առաջին երկիրն էր, որը դիվանագիտական ներկայացուցչություն էր հիմնել Մալթայում և դեսպան նշանակել այնտեղ (որի նստավայրը գտնվում էր Տա Շբիշում)։ 1964 թվականի դեկտեմբերի 1-ին Իտալիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի գեներալ-նահանգապետ Սըր Մորիս Դորմանին[3]։

1980 թվականին Մալթան Իտալիայի հետ համաձայնագիր է կնքել չեզոքության մասին, որի համաձայն Հռոմը հանդես է եկել որպես այդ երկրի անվտանգության երաշխավոր[4][5]։

Առևտուր խմբագրել

Իտալիան ապրանքների արտահանման գործում Մալթայի մեծությամբ երրորդ տնտեսական գործընկերն Է (9,4 %) և ներմուծման ծավալով առաջինն է (23 %)[6]։

Դիվանագիտական ներկայացուցչություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Castillo, Dennis Angelo The Maltese Cross: A Strategic History of Malta. — Greenwood Publishing Group. — ISBN 0-313-32329-1
  2. Manfred Pfister & Ralf Hertel, Performing National Identity , 2008, pp. 173-4
  3. Times of Malta
  4. Woodliffe, John The Peacetime Use of Foreign Military Installations Under Modern International Law. — Dordrecht: Martinus Nijhoff, 1992. — С. 99—100. — ISBN 0-7923-1879-X
  5. David Attard & Dominic Fenech, «The Law of the Sea and Jurisdictional Issues in the Mediterranean.» In Naval Policy and Strategy in the Mediterranean: Past, Present and Future. Edited by John B. Hattendorf. London: Frank Cass, 2000. P. 362. 0-7146-8054-0. Accessed 2009-04-11.
  6. «Europe :: Malta — The World Factbook - Central Intelligence Agency». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  7. https://www.embassypages.com/missions/embassy7197/
  8. Home - Italy