Իվան Սոլտանովսկի (ռուս.՝ Иван Дмитриевич Солтановский, ապրիլի 6, 1955(1955-04-06), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Իվան Սոլտանովսկի
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր ապրիլի 6, 1955(1955-04-06) (68 տարեկան)
Ծննդավայր Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
 
Պարգևներ
Պատվո շքանշան, Բարեկամության շքանշան և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Կենսագրություն խմբագրել

1977 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը և 1990 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցը։ Տիրապետում է ֆրանսերենին, գերմաներենին, ուրդուին և անգլերենին։

1977 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1977-1993 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Հարավային Ասիայի դեպարտամենտի, Պակիստանում և Հնդկաստանում Խորհրդային Միության և Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանների և դեսպանությունների աշխատակից։
  • 1993-1996 թվականներ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության անվտանգության և սպառազինության հարցերով վարչության խորհրդական
  • 1996-2000 թվականներ՝ ԵԱՀԿ-ի Ռուսաստանի մշտական ներկայացուցչության խորհրդական։
  • 2000-2003 թվականներ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության անվտանգության և սպառազինության հարցերով դեպարտամենտի բաժնի պետ, տնօրենի տեղակալ։
  • 2003-2009 թվականներ՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ։
  • 2009-2011 թվականներ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2011-2015 թվականներ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության hամաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն։
  • 2015 թվականի հոկտեմբերի 1-ից հանդիսանում է Եվրոպայի Խորհրդի Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ[1]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ որդի։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2005 թվականի հունիսի 6)[2]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2008 թվականի հուլիսի 31)[3]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2016 թվականի հոկտեմբերի 17)[4]

Ծանոթագրություններ խմբագրել