Իվան Պորֆիրով (ռուս.՝ Иван Фёдорович Порфиров, 1866), ռուս նկարիչ։

Իվան Պորֆիրով
Ծնվել է1866
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
 Ivan Porfirov Վիքիպահեստում

Բանաստեղծ Պյոտր Պորֆիրովի եղբայրն է։

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1885—1892): Պարգևատրվել է Գեղարվեստի ակադեմիայի մի շարք մեդալներով, այդ թվում` խրախուսական փոքր մեդալ (1886), մեծ և փոքր արծաթե մեդալներ և խրախուսական մեծ մեդալ (1887)։ Ավարտել է Ակադեմիայի գիտական կուրսը` «Պետրոս առաքյալը բուժում է տկարին» աշխատանքի համար արժանանալով ոսկե փոքր մեդալի։ «Սբ. Ալեքսանդրիա թագուհու` քրիստոնեության ընդունումը» աշխատանքի համար արժանացել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեծ մեդալի և 1-ին աստիճանի դասային նկարչի կոչման (1891)։

Սանկտ Պետերբուրգի Քրիստոսի հարության արյան տաճարի խճանկարների մեծ մասի հեղինակն է[1]։

 
Հրավեր կոլեկցիոներ Դմիտրի Բուրիլինին` ցուցահանդես-վաճառքի համար

1910-ական թվականներն պատկերել է էրոտիկ բովանդակության մի շարք կտավներ. դրանք վաճառվել են նկարչի կողմից կազմակերպված ցուցահանդեսների ժամանակ, որոնց հրավիրվել են հարուստ մարդիկ։ Նրա «Ֆրինա» և «Դանայա» կտավների ցուցադրությունը կայացել է 1911 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Схемы расположения мозаик в интерьере храма Спаса на крови». Спас-на-крови. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.