Իվան Կապիտոնով
Իվան Վասիլևիչ Կապիտոնով (ռուս.՝ Иван Васильевич Капитонов, փետրվարի 10 (23), 1915[1], Սերովսկոյե, Մալոստուդենեցկոյե գյուղական համայնք, Սասովսկի շրջան, Ռուսաստան[2] - մայիսի 28, 2002, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային պետական և կուսակցական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1939)։
Իվան Կապիտոնով | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ | |
Կրթություն՝ | Moscow State Academy of Public Utilities and Construction? | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | փետրվարի 10 (23), 1915[1] | |
Ծննդավայր | Սերովսկոյե, Մալոստուդենեցկոյե գյուղական համայնք, Սասովսկի շրջան, Ռուսաստան[2] | |
Վախճանի օր | մայիսի 28, 2002 (87 տարեկան) | |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան | |
Թաղված | Նովոդեվիչյան գերեզմանոց | |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան | |
Զավակներ | Vladimir Kapitonov? | |
Պարգևներ |
Լենինի 2 և 3 այլ շքանշաններ |
Կենսագրություն
խմբագրել1938 թվականին ավարտել է Մոսկվայի կոմունալ շինարարության ճարտարագիտական ինստիտուտը։ 1941-1951 թվականներին կատարել է կուսակցական և խորհրդային ղեկավար աշխատանքներ։ 1951-1952 թվականներին եղել է կուսակցության Մոսկվայի մարզկոմի քարտուղար, 2-րդ քարտուղար, 1952 թվականից՝ ԽՄԿԿ Մոսկվայի քաղկոմի, 1954 թվականից՝ ԽՄԿԿ Մոսկվայի մարզկոմի, 1959-1964 թվականներին՝ ԽՄԿԿ Իվանովոյի մարզկոմի առաջին քարտուղար։
1964 թվականից՝ ԽՄԿԿ ԿԿ-ի բաժնի վարիչ, 1965 թվականից՝ ԽՄԿԿ ԿԿ-ի քարտուղար։ Կուսակցության XIX-XXV համագումարների պատգամավոր էր, XIX, XX, XXII-XXV-ում ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ-ի անդամ։ 1964-1966 թվականներին եղել է ԽՄԿԿ ԿԿ-ի ՌԽՖՍՀ-ի գծով բյուրոյի անդամ։ ԽՄԿԿ III-X գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր է եղել, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության անդամ (1954-1962)։ Պարգևատրվել է Լենինի 2 և 3 այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Капитонов Иван Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 264)։ |