Իվան Բունինի հուշարձան (Մոսկվա)

Իվան Բունինի հուշարձան (ռուս.՝ Памятник Ивану Бунину), գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Իվան Բունինի հուշարձանը, որը 2007 թվականին տեղադրվել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, Պովարսկայա փողոցում։

Իվան Բունինի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՄոսկվա
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն խմբագրել

Իվան Բունինի հուշարձանը տեղադրելու գաղափարն առաջարկել է «Բունինի ժառանգություն» ասոցիացիան և արժանացել է մայրաքաղաքի մշակույթի դեպարտամենտի, Մոսկվայի ճարտարապետության և քաղաքաշինության կոմիտեի և Մոսկվայի մշակութային ժառանգության դեպարտամենտի հավանությանը` «հայրենական և համաշխարհային գրականության մեջ խոշոր ներդրում ունեցած Նոբելյան մրցանակակրի հիշատակի հավերժացման նպատակով»[1]։ Հուշարձանը ստեղծել են քանդակագործ Ալեքսանդր Բուրգանովը, որը նաև Վորոնեժում Բունինի արձանի հեղինակն է, և ճարտարապետ Վիկտոր Պասենկոն։

Նկարագրություն խմբագրել

Գրողի քանդակը պատրաստվել է բրոնզից և տեղադրվել ոչ բարձր գրանիտե պատվանդանի վրա։ Իվան Բունինը պատկերված է կանգնած` ձեռքում բռնած ծալված անձրևանոցով։ Նա հանգիստ ազնվական կեցվածքով նայում է դեպի հեռուն։

Հուշարձանի տեղադրման վայրը` Պովարսկայա փողոցի թիվ 26 տան մոտ, պատահական չի ընտրված. հենց այստեղ է ապրել Բունինը նախքան Ռուսաստանից Ֆրանսիա ընդմիշտ արտագաղթելը[2]։ Տան ճակատին 1993 թվականի դեկտեմբերի 11-ին փակցվել է հուշատախտակ։

Հուշարձանը Մոսկվային է նվիրաբերել «Բուրգանով-կենտրոն» դասական և ժամանակակից արվեստի թանգարանը։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2007 թվականի հոկտեմբերի 22-ին և հարմարեցվել է գրողի ծննդյան 137-րդ տարեդարձի օրվան[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «В центре столицы установят памятник Ивану Бунину». Newsru.com. 2007 թ․ հուլիսի 24. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
  2. «В Москве открыт памятник Ивану Бунину». Lenta.ru. 2007 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
  3. «Открытие памятника И.А.Бунину в Москве». Музеи России. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.

Հղումներ խմբագրել