Իվան Աստախով (ռուս.՝ Иван Петрович Астахов, հունիսի 13, 1863(1863-06-13), Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 26, 1935(1935-11-26), Հռոմ, Իտալիա), Ռուսական կայսերական և Դոնի բանակների գեներալ-մայոր։ Դոնի զորքերի հրետանու հրամանատար (1917-1918), Գեորգիևյան ասպետ։

Իվան Աստախով
հունիսի 13, 1863(1863-06-13) - նոյեմբերի 26, 1935(1935-11-26) (72 տարեկան)
ԾննդավայրԴոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
ԳերեզմանՀռոմի ոչ կաթոլիկական գերեզմանատուն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Զորատեսակհրետանի
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Իվան Աստախովը ծնվել է 1863 թվականի հունիսի 13-ին Ռազդորսկի ստանիցայում, կազակական սպայի ընտանիքում, Վոյսկա Դոնցկի Մարզի ազնվականներից է։ Ավարտել է Վորոնեժի ռազմական գիմնազիան (1881), Ալեքսանդրովյան ռազմական ակադեմիան (1883)։ Ծառայել է Դոնի 5-րդ կազակական մարտկոցում։ Հարյուրապետ (24.10.1885), ենթաեսաուլ (15.04.1900), եսաուլ (15.04.1903): 1905 թվականին ավարտել է Սպայական հրետանային դպրոցը։ Զորական ավագ (հր. 1907, 10.06.1907, գերազանցության համար)։ Դոնի 7-րդ կազակական մարտկոցի (1907) և Դոնի 13-րդ կազակական մարտկոցի հրամանատար (8.12.1910 թվականից)։ Դոնի 6-րդ կազակական հրետանային դիվիզիոնի հրամանատար (12.08.1914 թվականից), որի հետ մտավ պատերազմի մեջ[1]։

Սիտնոի մոտ մարտերի համար 1914 թվականի օգոստոսի 18-ին պարգևատրվել է Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով (06.04.1915): Գեներալ-մայոր (26.09.1916) և 38-րդ հրետանային բրիգադի հրամանատար։ Հետագայում 7-րդ Թուրքեստանյան հրաձգային հրետանային բրիգադի հրամանատար։ 1917 թվականի հունիսի 18-ին Մեծ Բանակային Շրջանի կողմից ընտրվում է Դոնի հրետանու պետի պաշտոնում։ Ատաման Կալեդինի հետ 1917 թվականի վերջում սկսեց կամավորական հրետանային զորամասերի ձևավորումը, իսկ 1918 թվականի փետրվարից գեներալ Պոպովի հետ մեկնում է Տափաստանային արշավանքի։ Ընդհանուր դոնյան ապստամբության ժամանակ 1918 թվականի ապրիլին զբաղվում է պարտիզանական հրետանային զորամասերի կազմավորման աշխատանքներով, սակայն 1918 թվականի մայիսին գեներալ Կրասնովի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով պաշտոնաթող է լինում։ 1920 թվականի մարտին Նովոռոսիյսկից էվակուացվում է Կոստանդնուպոլիս։ Ապրել է Իտալիայում, մահացել է 1935 թվականի նոյեմբերի 26-ին Հռոմում, թաղված է Տեստաչո գերեզմանատանը[2]։

ՊարգևներԽմբագրել

  • Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան (1905)
  • Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (6.05.1911)
  • Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան սրերով և ժապավենով (01.1915)
  • Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան սրերով (01.1915)
  • Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշան (6.04.1915)
  • Սրեր Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշանին (8.11.1916)[2][3][4][5][6][7]
  • Խաչ «Տափաստանային արշավանքի համար» (1918)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Русская армия в Великой войне: Картотека проекта: Астахов Иван Петрович»։ www.grwar.ru։ Վերցված է 2017-06-07 
  2. 2,0 2,1 Рутыч Н. Н. Биографический справочник высших чинов Добровольческой армии и Вооруженных Сил Юга России: Материалы к истории Белого движения. М., 2002.
  3. Список подполковникам по старшинству. Составлен по 15.05.1913. СПб, 1913.
  4. Военный орден святого великомученика и победоносца Георгия. Биобиблиографический справочник. М.: РГВИА, 2004.
  5. Русский Инвалид. 1916. № 316.
  6. Военные приказы по военному ведомству // Разведчик. № 1265. 3.02.1915.
  7. Военные приказы по военному ведомству // Разведчик. № 1281. 26.05.1915.

Արտաքին հղումներԽմբագրել