Իվան Աբրամով (մարտի 14, 1955(1955-03-14), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 14, 2008(2008-04-14), Մինսկ, Բելառուս), բելառուս տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր։

Իվան Աբրամով
Ծնվել էմարտի 14, 1955(1955-03-14)
Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 14, 2008(2008-04-14) (53 տարեկան)
Մինսկ, Բելառուս
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Բելառուս
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտ
Ալմա մատերԲելառուսի պետական տնտեսագիտական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մինսկում 1955 թվականի մարտի 14-ին։ 1976 թվականին ավարտել է Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանը։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1982 թվականին «Նոր տեխնիկայի մշակների նյութական խթանումը»։ 1994 թվականի պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Տնտեսական շրջափուլերը և ժողովրդական տնտեսության ուղղությունները (խորհրդային տնտեսության զարգացման օրինակով. 1951-1990 թթ.)»:

1977-2008 թվականներին աշխատել է Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտում, եղել նույն ինստիտուտի արդյունաբերական ներուժի արդյունավետության բաժնի վարիչ։

Աբրամովը զբաղվել է ԽՍՀՄ օրինակով տնտեսության շրջափուլերի հետազոտությամբ, ուսումնասիրել է ժողովրդական տնտեսության անհամաչափ զարգացման պատճառները, մշակել տնտեսության զարգացման տարբերակները մինչև 2000 թվականը։ Հիմնականում վերլուծելով արևմտաեվրոպական երկրների փորձը՝ փորձել է մշակել Բելառուսի տնտեսության զարգացման տարբերակները։ Հետազոտել է նաև ֆինանսաարդյունաբերական խմբերը, ներդրումային քաղաքականությունը, արտադրական ներուժի արդյունավետությունը։

1995 թվականին «ԽՍՀՄ զարգացման շրջափուլերը» մենագրության համար արժանացել է Կոնրադևի մեդալի, որը սահմանել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիան և Կոնրադև միջազգային հիմնադրամը։

Եղել է Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի դոկտորական ատենախոսությունների պաշտպանության խորհրդի քարտուղար, Բելառուսի պետական համալսարանի և Բելառուսի տնտեսագիտական համալսարանի ատենախոսությունների պաշտպանության խորհրդի անդամ, տնտեսագիտական բազմաթիվ հրատարակությունների փորձագիտական խմբի անդամ։ Հեղինակ է ավելի քան 140 գիտական աշխատանքի[1]։

Գրականություն խմբագրել

  • Республика Беларусь: Энциклопедия: В 6 т. / Г. П. Пашков;. — Минск: «Беларуская Энцыклапедыя» имени Петруся Бровки, 2006. — Т. 2. — С. 7. — 912 с. — ISBN 978-985-11-0371-9.

Ծանոթագրություններ խմբագրել