Իվանա Մալետիչ
Իվանա Մելիտիչ (խորվ.՝ Ivana Maletić, հոկտեմբերի 12, 1973[1], Շիբենիկ, Խորվաթիա), խորվաթ տնտեսագետ և քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր։
Իվանա Մալետիչ | |
Կուսակցություն՝ | Խորվաթիայի ժողովրդավարական միության |
---|---|
Կրթություն՝ | Զագրեբի համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի ֆակուլտետ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 12, 1973[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Շիբենիկ, Խորվաթիա |
Քաղաքացիություն | Խորվաթիա[1] |
Զագրեբի համալսարանում (1997) ստացել է տնտեսագետի կրթություն։ 1997-2011 թավականներին ֆինանսների նախարարությունում աշխատել է տարբեր պաշտոններում, մասնագիտացած է պետական ֆինանսների և եվրոպական հիմնադրամների բնագավառում։ 2004 թվականից եղել է դեպարտամենտի տնօրեն, 2005 թվականից՝ նախարարի տեղակալի օգնական, 2008 թվականից՝ նախարարության պետական քարտուղար։ Նա նաև վարել է ակադեմիական դասախոսություններ։ Ֆինանսական կառավարման ոլորտում հրապարակումների հեղինակ է։ Իվանա Մալետիչը մտնում է Եվրամիությանը Խորվաթիայի անդամակցության շուրջ բանակցություններ վարելու խմբի կազմի մեջ, 2010 թվականից զբաղեցնում էր գլխավոր բանակցողի տեղակալի պաշտոնը։ 2011 թվականին նա միացել է ոչ պետական հատվածին՝ որպես զարգացման կենտրոնի գլխավոր տնօրեն։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Профиль на сайте Европарламента
- Profil na službenoj stranici Ministarstva financija Republike Hrvatske Արխիվացված 2015-09-28 Wayback Machine
- Službene stranice Ureda zastupnice u Europskom parlamentu Ivane Maletić (Životopis)
- Stranice Ivane Maletić, kod stranke HDY Արխիվացված 2015-09-28 Wayback Machine