Իսրայել Հակոբկոխյան

հայ բռնցքամարտիկ

Իսրայել Հակոբի Հակոբկոխյան (հոկտեմբերի 21, 1960(1960-10-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային նախկին բռնցքամարտիկ, բռնցքամարտի մարզիչ։ Սպորտի վաստակավոր վարպետ (1989)։

Իսրայել Հակոբկոխյան
Ծնվել էհոկտեմբերի 21, 1960(1960-10-21) (60 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունբռնցքամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ

Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1983)։ Աշխարհի (1989), Բարի կամքի խաղերի (1986, 1990), Եվրոպայի (1985, 1989, 1991), ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաների (1979, 1983), ԽՍՀՄ չեմպիոն (1979, 1981-83, 1989, 1991) և աշխարհի գավաթակիր (1985)։

1985 թվականին (67 կգ քաշային կարգում) և 1989 թվականին (71 կգ քաշային կարգում) ճանաչվել է աշխարհի, 1989 թվականին՝ ԽՍՀՄ լավագույն բռնցքամարտիկ։ 1989 թվականին դասվել է ԽՍՀՄ 10 լավագույն մարզիկների շարքը։ 1994 թվականից մինչ այսօր աշխատում է որպես մարզիչ[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։