Իսհակ փաշայի պալատ
Իսհակ փաշայի տարածք (թուրքերեն՝ İshak Paşa Sarayı), կիսաքանդ պալատ և վարչական համալիր Թուրքիայի արևելքում, Աղրըի մարզի Բայազետ քաղաքում։
![]() Իսհակ փաշայի պալատի ներքին տեսքը | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 39°31′14″ հս․ լ. 44°07′44″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | Բայազետ, Աղրըի մարզ, ![]() |
Կառուցվել է | 1685 թվականին |
Շինության ձևը | օսմանյան ճարտարապետական ոճ |
Կառուցել է | Չոլաք Աբդի փաշա Իսհակ փաշա Մեհմեդ փաշա |
Ներկա վիճակը | գործող թանգարան |
Իսհակ փաշայի պալատն օսամանյան ժամանակաշրջանի պալատ է, որի կառուցումն սկսվել է 1685 թվականին Չըլդըրօղուլարըների տոհմից Չոլաք Աբդի փաշայի կողմից[1]։ Վերջինս, Բայազետի մարզի ղեկավարն էր։ Շինարարությունը շարունակվել է նրա որդու՝ Իսհակ փաշայի կողմից և ավարտվել թոռան՝ Մեհմետ փաշայի օրոք։ Համաձայն, դռան վրա առկա մակագրության, պալատի հարեմի հատվածի շինարարությունն ավարտվել է 1784 թվականին Մեհմետի թոռան՝ Իսհակ (Իսահակ) փաշայի օրոք[2]։
Իսհակ փաշայի պալատը թուրքական պատմական պահպանված պալատների եզակի օրինակներից մեկն է[1]։
Իսհակ փաշայի պալատը պատկերված է եղել 2005-2009 թվականներին շրջանառության մեջ գտնված 100 լիրայի թղթադրամի վրա[3]։
Պալատի բաժիններ և հատվածներԽմբագրել
Պալատական համալիրը բաղկացած է հետևյալ բաժիններից և հատվածներից
- Արտաքին ճակատ
- Առաջին և երկրորդ բակեր
- Տղամարդկանց բաժին (սելամլըք)
- Մզկիթ
- Խոհանոց (Դարյուզիյաֆե)
- Բաղնիք
- Հարեմի հատված
- Արարողությունների և զվարճանքի սրահ
- Կամարե դարպասներ
- Որսի և ռազմամթերքի սենյակ
- Դամբարան
- Փուռ
- Զնդան
- Ջեռուցման կենտրոնական համակարգ
Պալատի ճարտարապետական ոճը օսմանյան, պարսկական և հայկական ճարտարապետական ոճերի խառնուրդ է։
ՊատկերասրահԽմբագրել
Իսհակ փաշայի պալատը Դարույնքի բերդից
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Erdin Nurgun, Tirak Kamile (2009-09-01)։ «Identification of Wooden Objects in Ishak Pasha Palace»։ Istanbul Universitesi Orman Fakultesi Dergisi 59: 126։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-01-ին։ Վերցված է 2019-01-05 – via dergipark.gov.tr
- ↑ Verity Campbell - Turkey - 2007 - 724 pages, page 586, 1-74104-556-8
- ↑ Central Bank of the Republic of Turkey Archived 2009-06-15 at the Wayback Machine.. Banknote Museum: 8. Emission Group - One Hundred New Turkish Lira - I. Series Archived 2009-02-24 at the Wayback Machine..
Announcement on the Withdrawal of E8 New Turkish Lira Banknotes from Circulation Archived 2009-04-22 at the Wayback Machine., 8 May 2007. – Retrieved on 20 April 2009.
Արտաքին հղումներԽմբագրել
Իսհակ փաշայի պալատ Վիքիպահեստում |