Իսկ ներսում ես պարում եմ
«Իսկ ներսում ես պարում եմ» (անգլ.՝ Inside I'm Dancing, այլ անվանում անգլ.՝ Rory O'Shea Was Here), իռլանդացի ռեժիսոր Դեմիեն Օ'Դոննելլի գեղարվեստական ֆիլմը։
Իսկ ներսում ես պարում եմ անգլ.՝ Inside I'm Dancing | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա Միացյալ Թագավորություն Իռլանդիա |
Ժանր | դրամա[1][2], բժշկական դրամա և կինոկատակերգություն |
Թվական | 2004 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դեմիոն Օ'Դոննել[1][3] |
Պրոդյուսեր | Ջեյմս Ֆլին |
Սցենարի հեղինակ | Ջեֆրի Քեյն |
Դերակատարներ | Ջեյմս Մաքէվոյ[3][2], Սթիվեն Ռոբերթսոն[3], Ռոմոլա Գարայ[3][2] և Բրենդա Ֆրիքեր[3] |
Օպերատոր | Փիթեր Ռոբերթսոն |
Երաժշտություն | Դևիդ Ջուլիան |
Պատմվածքի վայր | Դուբլին |
Կինոընկերություն | StudioCanal, Working Title Films և Screen Ireland |
Տևողություն | 100 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելՄայքլը 24 տարեկան է և իր գրեթե ողջ կյանքը անց է կացրել հաշմանդամների համար նախատեսված տանը, որը պաշմանավորված էր մանկական ուղեղային կաթվածով։ Նա ծանոթանում է կլինիկայի նոր հիվանդի` Ռորի Օ'Շեեմի հետ, որը հաշմանդամի սայլակին էր գամվել մկանային ատրոֆիայից։ Ինչպես և Մայքլը, նա գործնականում չէր կարող քայլել, բայց դա նրան չէր խանգարում վայելել իր կյանքը։ Նրա քաջությունը և անտարբերությունը ճակատագրի հարվածներին, հիանալի օրինակ է ծառայում Մայքլի համար։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր | Բնօրինակ անուն |
---|---|---|
Ջեյմս Մաքէվոյ | Ռորի Օ'Շեյ | Rory Gerard O'Shea |
Սթիվեն Ռոբերտսոն | Մայքլ Կոննոլի | Michael Connolly |
Ռոմոլո Գարայ | Շևոն | Siobhán |
Թոմ Հիկկի | Կոն Օ'Շեյ | Con O'Shea |
Բրենդա Ֆրիկեր | Էյլին | Eileen |
Լրացուցիչ փաստեր
խմբագրել- Ֆիլմը նկարահանված է իռլանդացի գրող Քրիստինա Օ'Ռեյլիի պատմվածքի հիման վրա (Christian O’Reilly), որը աշխատել է Դուբլինում և այնտեղ ծանոթացել Դերմոտ Ուելշի հետ (Dermot Walsh), որը տառապում էր մանկական ուղեղային կաթվածով։
- Ջեյմս Մաքէվոյը ուզում էր Մայքլի դերը կատարել, բայց շոտլանդացի դերասան Սթիվեն Ռոբերտսոնի հետ համագործակցելուց հետո հասկացավ, որ նա ավելի հարմար է այդ դերին։
- Նկարահանումների ժամանակ Ջեյմս Մաքէվոյը շատ էր շփվում այն մարդկանց հետ, ովքեր մկանային դիստրոֆիա ունեին։
- Նկարահանումների ժամանակ դերասանները օրական 12 ժամ անց են կացրել հաշմանդամի սայլակին։